Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ»
Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը. «Փաստ» Վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին. Արման ԹաթոսյանԻնչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ. «Փաստ» «Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության. գործը թեժ փուլում էՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան». «Փաստ» «Հրապարակ». ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է մարտական պատրաստվածության գալՋալալ Հարությունյանի նպատակն այն է, որ վաղեմության ժամկետն ավարտվի. Ցորի գործով նիստը լարված անցավԵրևանում բռնnւթյան ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով' չորս անձ. ՆԳՆՀայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերՍտամբուլում բանակցություններից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկու միջև. ՖիդանԹուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ուկրաինայի հետ Ստամբուլում կայանալիք բանակցությունների վերաբերյալ․ ՖիդանԵվրոպան Ուկրաինայի հարցում նոր ռազմավարություն է առաջարկելՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանԷսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ»Մխիթարյանը և Սպերցյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում ենԲայրամովը Հաքին ներկայացրել է խաղաղության գործընթացի հեռանկարները և «խոչընդոտները»Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԵրբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդՄեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում. Արմեն Աշոտյան

Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատավորը դիմում է ծնողներին սպանած ոճրագործին.

-Ամբաստանյա՛լ, ձեր վերջին խոսքը:

-Քաղաքացի՛ դատավոր, ծնողազուրկ տղա եմ, խնդրում եմ՝ մեղմ վերաբերվեք...

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե ինքն ու իր ՔՊ-ն ոչ մի «իզմ» չունեն: Ասել կուզի՝ ոչ մի հայտնի քաղաքական գաղափարաբանության, ուսմունքի կողմնակից չեն կամ այլևայլ ուսմունքների, դրանցից մեկնումեկի կրողները չեն: Ինչպես միշտ, այդ հարցում էլ է նա կեղծել: Իրականում Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ որպես «թիմ» հավաքվածները, ի լրումն ամենի, ունեն մի առանցքային «իզմ», որը քիչ է ասել, թե կրում են իրենց մեջ կամ դրա կողմնակիցն են: Այդ «իզմ»-ն իրենց դավանանքն է, և դա ցինիզմն է: Փաշինյանը սիրում է մեր երկրի տարածքը որոշել... խորհրդային տարիների հանրագիտարաններով: Պետության տարածքն, իհարկե, հանրագիտարանով չեն որոշում, դա ոչ միայն անհեթեթ է, այլև ավելին է, քան պարզապես սխալը: Բայց, եթե նա երկրի տարածքը որոշելիս առաջնորդվում է սովետական հանրագիտարաններով, այսինքն՝ դրանք նրա համար անվիճարկելի են ու հեղինակավոր, ապա հենց հանրագիտարանին էլ «դիմենք»: Ի՞նչ է ցինիզմը՝ փաշինյանականների դավանանքը:

«Ցինիզմը... արտահայտում է արհամարհական վերաբերմունք հասարակական մշակույթի, հոգևոր, բարոյական և այլ արժեքների հանդեպ»: Շարունակե՞նք: Սիրով. «Ցինիկությունն արհամարհական, նիհիլիստական վերաբերմունք է մշակութային, հոգևոր, հատկապես բարոյական, ճանաչված սկզբունքների, մարդու արժանապատվության գաղափարի, ինչպես և պաշտոնական գաղափարախոսության նկատմամբ, արտահայտվում է հանդուգն ծաղրանքի, գռեհիկ շիտակության, անպատկառության ձևով։ Ցինիկությունը բնորոշ է այն մարդկանց, որոնք բոլոր հնարավոր, այդ թվում՝ անբարոյական միջոցներով ձգտում են շահի...»: Ճանաչեցի՞ք: Այնպես է նկարագրած, որ կարծես ինչ-որ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ֆոտո-ռոբոտը անել: Բայց մի քիչ էլ շարունակենք. «Համոզմունքներում և հանրային վարքում ցինիզմը բնորոշ է անձանց, որոնք պատրաստ են դիմել ցանկացած միջոցի՝ իրենց անձնական նպատակներին հասնելու համար»: Այսպես երկար կարելի է «փիլիսոփայել», բայց եկեք տեսությունից սահուն անցնենք նույն Փաշինյանի համառ ու հետևողական ջանքերի հետևանքով դառնաղիագույն դարձած իրականությանը:

Տեսեք, նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը «փայլատակեց»՝ խոսելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին: Իբր «նախկինները» զավթել են զինվորական պանթեոնի պարագծում ներառված տարածքներ: Փաշինյանը, հարկավ, դրա արժանի պատասխանն ստացավ, բայց հարցն այս դեպքում փաշինյանական հերթական արտահայտության հերթական հերքման մասին չէ, այլ ցինիզմի: Այն ցինիզմի, որը Փաշինյանն այնքան հաճախակի է դրսևորում, որ իսկապես էլ կարելի է դա նրա դավանանքը կամ «կրեդոն» համարել:

Տեսեք. «Եռաբլուր» զինվորական պանթեոնը ընդարձակած Նիկոլ Փաշինյանը համարձակվում է արտասանել «Եռաբլուր» բառը ու տեղում շանթահար չի լինում: Չի լինում, որովհետև այդ «կարմիր գծերը» նա վաղուց է հատել ու բացարձակապես ոչ մի բարդույթ, ոչ մի այնպիսի բան, որին մարդիկ սովորաբար «խղճի խայթ» են ասում, ոչ մի պատասխանատվության զգացում, ոչ մի բարոյական արգելակ այլևս չունի: Եթե, իհարկե, երբևէ ունեցել է: Իսկ եթե ունեցել էլ է, ապա շատ վաղուց կորցրել է: Նիկոլ Փաշինյանն իր վարած «քաղաքականությամբ» Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմական աղետի: Ավելին, անկարողության կամ որևէ այլ պատճառով, որն այս հրապարակման մեջ արծարծելու ցանկություն չունենք, այդ պատերազմի ընթացքը կառավարեց այնքան սխալ ու անտաղանդ կերպով, որ հայկական ուժերը սարսափելի կորուստներ ունեցան, միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու ռազմամթերք մնաց թշնամուն, հանրագումարում՝ Արցախը՝ բնիկ հայերի բազմահազարամյա բնօրրանը, հայաթափվեց: Ցինիզմի ճչան օրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանը իր՝ «Արցախը Հայաստան է, ու՝ վերջ» հայտարարությամբ, ըստ էության, պատերազմի ազդանշան տվեց Ալիևին ու Էրդողանին: Ապա նույն այդ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 1 տարի անընդհատ հայտարարում է, թե Արցախը ադրբեջանական տարածք է:

Վերադառնալով Փաշինյանի հիմնական «իզմ»-ի թարմ դրսևորումներին՝ արժե ուշադրություն դարձնել ևս երկու բնութագրական հանգամանքի: Նախ՝ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռանում» է, որ ինքը վաղուց ՀՀ վարչապետի պաշտոնում է, այլ ոչ թե առիթ-անառիթ ԱԺ ամբիոնի խոսափողի մոտ վազող աղմկոտ ու սկանդալային «ընդդիմադիր պատգամավոր»: Ու ամեն անգամ, երբ նրանից որևէ բանի վերաբերյալ պատասխան են պահանջում, նա, իր մանիպուլ յատիվ գործելակերպին համապատասխան, «խոսքը կտուրն է գցում», թե՝ «նախկինները, նախկինները, նախկինները...»: Այնքան են ասել, որ դա ՔՊ-ի շարքային վկաների շրջանում արդեն դրսևորվում է որպես իրականության ընկալման ակնհայտ խեղում: Այն աստիճան, որ հազարավոր զոհերի պայմաններում շարքային նիկոլականները դա համարում են «ստից բան», բայց պատրաստ են փրփրաբերան անհեթեթագույն «պնդումներ» անել... 25, 30, նույնիսկ 100 տարի առաջ եղած այս կամ այն դեպքի կամ իրադարձության մասին:

Ինչ վերաբերում է այդ շարքայինների պաշտամունքի առարկային՝ Նիկոլ Փաշինյանին, ապա նա, «մոռանալով» իր վարչապետ լինելն ու այդ վարչապետության շրջանում եղած աղաղակող խայտառակությունները, էլի սկսեց պտտել հին ու վաղուց փչացած սկավառակը: Ու խոսում է մեկը, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող կալանավոր է մահացել, դատարանի դահլիճում մահացել է փաշինյանական ռեժիմի կողմից նպատակային հետապնդվող հակաիշխանական հանրային գործիչ, կասկածելի ու խորհրդավոր պայմաններում սպանվել կամ մահացել են նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն, դեռ մյուսների մասին չենք ասում, որի պաշտոնավարման շրջանում նույնիսկ ֆեյսբուքյան գրառումն է քրեական հետապնդման, նույնիսկ կալանքի պատճառ դառնում:

Սա հենց ցինիզմ է, որ կա: Ու, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն այն անձնավորությունն է, որի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Ավելին, Նիկոլ Փաշինյանը վրաերթի ենթարկված կնոջը թողել է անօգնական վիճակում, փողոցում ընկած ու արագությամբ հեռացել կամ փախել է դեպքի վայրից: Սա մի այնպիսի վարմունք է, որ ինչ հավատի կամ կրոնի էլ որևէ մեկը լինի, ինչ էլ թոթովի կամ գոռգոռա, դրա համար ոչ մի ներում չկա ու չի լինելու: Մարդիկ կարող են մոռանալ: Աստված կամ, եթե կուզեք՝ կյանքը, երբեք չի ներում: Ի դեպ, ոչ այս կյանքում, ոչ էլ՝ այն: Ի դեպ, ցինիզմին համակերպվելը նույնպես չի ներվում, էլ չասած, որ դրա համար թանկ են վճարում արդեն բոլորը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում