Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գլոբալ տաքացման և կլիմայական փոփոխությունների պայմաններում աշխարհի տարբեր տարածաշրջաններում հաճախակիացել են եղանակային անոմալիաները և բնական աղետները։ Ուստի, ոչ մի երկիր ապահովագրված չէ դրանից։ Այլ հարց է, թե ինչպես են կառավարությունները պատրաստվում աղետների հնարավոր սցենարներին։ Հայաստանի հյուսիսային հատվածում անձրևներից առաջացած ջրհեղեղը ցույց տվեց, որ աղետի վտանգի գնահատումը մեծապես անտեսված է։ Հայաստանում, որպես կանոն, մինչև աղետ տեղի չի ունենում, իշխանությունները չեն մտածում դրա հավանականության ու հետևանքների հնարավոր մեղմացման մասին։

Այդպես ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվեց աղետի գոտի, բայց արդեն ահռելի վնաս է հասցված։ Նախ՝ չի ստուգվում ճանապարհների վիճակը, թե արդյոք դրանք ի վիճակի են դիմակայելու ջրի հոսքին։ Ու, ինչպես երևում է, համապատասխան ջրահեռացման համակարգերը կա՛մ չկան, կա՛մ էլ նորմալ չեն գործում։ Տպավորություն է, որ ճանապարհներն ուղղակի հենց այնպես ասֆալտապատվում են, ու համարվում է հիմնանորոգման հարցը կամ կառուցման հարցը լուծված։ Նույնիսկ Երևանում, երբ մի քիչ երկար հորդառատ անձրև է տեղում, փողոցներում ջրհեղեղ է սկսվում, անցումների տակ այնպիսի քանակությամբ ջուր է կուտակվում, որ անհնար է դառնում երթևեկելը։ Իսկ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհները առավել ևս պետք է հատուկ ուշադրության առարկա լինեն ու հարկ եղած դեպքում պաշտպանված լինեն պատնեշներով։

Օրինակ՝ երբ ասֆալտապատվում էր Ալավերդիի ճանապարհը, իշխանությունները հպարտանում էին դրանով։ Բայց հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ գետը կարող է նաև դուրս գալ իր հունից։ Ու համացանցում տարածված նկարներից պարզ է դառնում, թե ինչպես է Դեբեդի վարարման արդյունքում գրեթե ամբողջությամբ քանդվել ճանապարհի մի հատվածը։ Ու ընդհանրապես, գետի ափին մոտիկ ենթակառուցվածքները բարձիթողի վիճակում են։ Ո՞վ պետք է ստուգի կամուրջները, ճանապարհները և այլ շինությունները, հո միայն ասֆալտ անելով չէ։ Նախ՝ պետք է բարձրացվի այն կառույցների ու դրանց ղեկավարների պատասխանատվության հարցը, ովքեր պատասխանատու են այս հարցում։ Չնայած այս հարցում ակնկալիքներ ունենալն անօգուտ գործ է, քանի որ Հայաստանում արդեն այնպիսի միջավայր է ձևավորվել, որ բացթողումների, թերացումների և թուլակամության համար ոչ թե պատժվում են, այլ խրախուսվում։

Օրինակ՝ տեսնում ենք, թե ինչպես են Տավուշի հատվածում տարածքների հանձնմանը նպաստած զինվորականները կոչումներ և այլ պարգևներ ստանում, իսկ նախկինում մեծ ջանքեր ու հերոսություն էր անհրաժեշտ նման կոչումների արժանանալու համար։ Այս դեպքում էլ պատասխանատու պաշտոնյաները գովեստների կարժանան, չէ՞ որ ջրհեղեղը կարող էր ավելի ուժգին լինել, բայց «այդ պաշտոնյաների ստացած պարգևավճարների հաշվին եղանակը որոշել է մեղմ գտնվել»։ Ինչ-որ կատարվում է Հայաստանի շուրջ, իշխանությունները փորձում են ներկայացնել վատի ու վատագույնի դիլեմայի ներքո։ Մի կարևոր հանգամանք ևս կա, որը պետք է անպայման հաշվի առնել։

Աղետի պատճառով մի քանի օր փակվել էր դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը (Վանաձոր – Ալավերդի – Այրում Բագրատաշեն), որը դեպի Վրաստան դուրս եկող կապուղիներից մեկն է։ Փոխարենը խորհուրդ էր տրվում Վրաստան գնալու կամ Վրաստանից գալու դեպքում անցնել այլընտրանքային երթուղիներով՝ «Գոգավան մ/տ» Տաշիր - Ստեփանավան - Վանաձոր - Երևան, «Բավրա մ/տ» - Գյումրի - Երևան։ Բայց նախ՝ Գոգավանի անցակետը չի կարող «մրցակցային» լինել, քանի որ ամեն ուղղությամբ ընդամենը մեկ անցուղի է գործում, և այն չի կարող միաժամանակ բավարարել և՛ բեռնատարների, և՛ մարդատարների հոսքը, առավել ևս այն դեպքում, երբ Բագրատաշենի անցակետը չի գործում։

Պլյուս՝ այդ օրերին էապես տուժել էր նաև Տաշիրի տարածաշրջանը, և այստեղ ևս ճանապարհների լիարժեք անցանելիության խնդիր կար: Այս տեսանկյունից Բավրայի անցակետը համեմատաբար հարմար է, բայց այն չի կարող սպասարկել այն ծավալները, որ սպասարկվում են Բագրատաշենի անցակետում։ Մյուս կողմից էլ՝ Բավրայով գնալու դեպքում, օրինակ՝ դեպի Թբիլիսի ճանապարհը 70-80 կմ-ով երկարում է։ Ու հարցն այն է, որ այս վիճակն ստեղծվեց այն դեպքում, որ Ալավերդիով անցնող ճանապարհը, որը տանում է դեպի Բագրատաշեն, այլընտրանքային է: Հիշեցնենք, որ հիմնական ճանապարհը անցնում էր Նոյեմբերյանով։ Էլ ի՞նչ ցույց տվեց այս վիճակը: Այն, որ պարբերաբար բոլորը բարձրաձայնում էին այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հատվածում Ադրբեջանին տարածքներ հանձնելով՝ մեծ վտանգներ է ստեղծելու միջպետական հաղորդակցության համար:

Ինչ վերաբերում է այս հատվածում այլընտրանքային ճանապարհին, ապա ոչ մի հույս չկա, որ այն հնարավոր կլինի շահագործել կարճ ժամկետում: Մյուս կողմից՝ կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե խնդիր ունենանք գազամատակարարման հարցում, հատկապես այն պարագայում, երբ Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը 4 գյուղերի շրջանակում հանձնվել է Ադրբեջանին։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների ուշք ու միտքը Ադրբեջանի շահերը սպասարկելն է, ոչ միայն միակողմանիորեն, այլև առանց Հայաստանի համար այլընտրանքային լուծումներ ստեղծելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս է Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»
website by Sargssyan