Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը կառավարելի էՆախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրեն բռնnւթյան են ենթարկելԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի ՍարգսյանԳեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղելԿասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըՎախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համարԹրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետԴասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է, անձնակազմը, ըստ ամենայնի, զոհվել էՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթերՇվեյցարացի պատգամավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը տեսնում է Բաքվի նկատմամբ միջազգային ճնշման ճանապարհովԿհիմնանորոգվի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհըԱյս պահին Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչՓաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան«Նոան» ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում էԱմենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոց

Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունում շարունակվում է որոշակի աճ արձանագրվել, տնտեսական նոր մարտահրավերներն իրենց արդեն զգալ են տալիս։ ՀՀ տնտեսական ակտիվությունն սկսել է դանդաղել, քանի որ այն հիմնականում պայմանավորված էր ոսկերչական ապրանքների վերաարտահանմամբ, որի ծավալները կտրուկ նվազել են վերջին շրջանում։ Իրավիճակը բարվոք չէ տնտեսության մյուս ճյուղերում, սակայն այն չի զգացվել կամ քողարկվել է ոսկերչական ոլորտի սրընթաց աճի պայմաններում։ Շինարարության ոլորտում ևս, որը մի ժամանակ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էր, արգելակման տեմպերն արդեն նկատելի են։ Այս տարվա հուլիսին շինարարության աճը կազմել է 17,7 %՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0,3 տոկոսային կետով։

Սկսել են աճել, բնակչության միջոցների հաշվին, հիմնականում հիպոտեկային վարկերով իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին: Բացի այդ, ռուս ռելոկանտների՝ Հայաստան տեղափոխվելու արդյունքում անշարժ գույքի շուկան դեռևս գերտաքացած վիճակում է, ու սպասվում է, որ բարձր գնային փուչիկը պայթելու է՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։ Մյուս կողմից էլ՝ էական դանդաղում է նկատվում նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, առևտուրը, ծառայությունները, արտահանումը և ներմուծումը։ Պատահական չէ, որ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,2 %` հունիսի նկատմամբ դանդաղելով 0,8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի արգելակմամբ:

«Լույս» հիմնադրամը տնտեսության ճյուղերում նկատվող այս գործընթացի մասին հատուկ վերլուծություն է ներկայացրել՝ ի մասնավորի արձանագրելով, ու աճի տեմպերի դանդաղումն ազդում է նաև պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների վրա։ Ուստի, այս հանգամանքով է պայմանավորված, որ պետբյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային։ Պակասուրդի չափը էական գումար է կազմել՝ 58 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Այս ամենին զուգահեռ, բիզնեսի զարգացումը խթանելու ու աճի նոր ազդակներ հաղորդելու փոխարեն կառավարությունը հընթացս նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնց նպատակը բիզնեսին նոր հարկային պարտավորություններով խեղդելն ու ամեն գնով դեպի պետբյուջե գումարների ներհոսք ապահովելն է։ Իսկ բիզնեսի համար հարկային բեռի ավելացումն իր հերթին հանգեցնում է թանկացումների, քանի որ տնտեսվարողները շահույթից չզրկվելու համար բարձրացնում են գները։ Թանկացումներն էլ առաջին հերթին հարվածում են սպառողի գրպանին։

Տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում նաև շուկայում առկա ապրանքների թանկացումները, հատկապես՝ էներգակիրների։ Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով: Միայն հուլիսի ընթացքում հեղուկ գազը թանկացել է 54,3 %-ով։ Մեր երկրում թանկացումները շատ հաճախ տեղի են ունենում անհարկի ու չեն արտացոլում միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները։ Նույնիսկ հնարավոր է հակաշուկայական գների ձևավորում։ Օրինակ՝ միջազգային շուկայում կարող է էներգակիրների գները որոշակի իջնեն, սակայն Հայաստանում բարձրանան։ Բազմիցս է խոսվել այն մասին, որ հատուկ պայմաններ են ստեղծվում, որ որոշ տնտեսվարողներ ուղղակի գերշահույթներ ստանան։ Բացի այդ, աննախադեպ թանկ են պտուղբանջարեղենի գներն այն պարագայում, երբ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է։ Ու քաղաքացիները դժվարություններ են ունենում իրենց սպառողական զամբյուղն ապահովելու հարցում, քանի որ նրանց եկամուտները հիմնականում նույնն են մնացել։

Բայց մինչ տնտեսության աճը դանդաղում է, պետական պարտքի ցուցանիշները շարունակում են աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Պետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից նոր վարկային պարտավորություններ վերցնել իր վրա։ Արդեն այս տարվա հունիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 12,2 մլրդ դոլար, որից 6,3 մլրդ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 5,9 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը: Ըստ էության, բյուջեի պակասուրդն իշխանությունները փորձում են լցնել դրսից ստացված վարկերի հաշվին, որը ծանր բեռ է դառնալու պետության համար արդեն հետագայում։ Բնական է, որ վարկերի տոկոսները Հայաստանը պետք է վերադարձնի հիմնականում արտարժույթով։ Բայց Հայաստանի միջազգային համախառն պահուստները ևս նվազում են՝ կրճատվելով տարեկան 17,3 %-ով կամ 715 մլն դոլարով, մինչդեռ մեկ տարի առաջ արձանագրվել էր 16,3 % կամ 580 մլն դոլարի աճ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում