Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ոստիկանության «բերետավորներն» էլի «դրսևորվեցին»: ԱԳՆ շենքի մոտ բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ էլի դրվագաբար բիրտ ուժ գործադրվեց: Կան տեղեկություններ, որ հատկապես կարմիր ու սև բերետների միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հավասարակշռությունից հանել խաղաղ, անզեն ցուցարարներին ու տանել ոստիկանական ուժերի հետ տոտալ բախման: Այսինքն, ուզում է հենց բերետավորների սադրանքների միջոցով բախումներ հրահրել: Ավելին, ինքը՝ Բագրատ Սրբազանն էլ է արձանագրում, թե «էդ մարդու սիրտը արյուն է ուզում», բայց «չի ստանա դա»: Այդ տեսանկյունից դրականն այն է, որ շարժման ղեկավարների և մասնավորաբար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շնորհիվ հավասարակշռությունը պահպանվում է պայքարի մասնակիցների շարքերում, ինչը, նկատենք, իր որոշակի ազդեցությունը գործում է նաև ոստիկանական ուժերի վրա:

Այս կոնտեքստում արժե արձանագրել մի չափազանց կարևոր խնդիր: Վաղ թե ուշ այս իշխանությունը հեռանալու է: Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու որևէ հենք չունի: Ու վաղ թե ուշ ծագելու է նաև ապօրինի հրամաններ կատարողների, հատկապես՝ կոնկրետ ջարդարարների, կամակատար դատավորների ու նմանօրինակ կերպարների պատասխանատվության հարցը: Խոսքը նրանց մասին է, որոնք ոչ թե պետությանը, այլ կոնկրետ իշխանությունն են ծառայում, ընդ որում՝ իշխանությունից իշխանություն: Ու խիստ էական է, որ դա կատարվի օրենքով, օրինականորեն, փաստերով ու ապացույցներով: Դա էական է նախ՝ նման արատավոր շղթան կամ ընթացքը վերջապես ընդհատելու համար:

Երկրորդ, կարևոր է, որ բանն ինքնադատաստանի ու քաոսի չհասնի, այլ իրականացվի արդարադատություն: Նաև, որպես ակնառու խրատ ապագայի համար, որպեսզի որևէ հաջորդ իշխանություն նման «բերետների» մարդաջարդ ծառայություններից օգտվելու գայթակղություն չունենա: Ի դեպ, երեկ նաև ակնհայտ դարձավ, որ ոստիկանության ներսում էլ ամեն ինչ «հարթ» չէ. ի մասնավորի, հատուկջոկատայինների ղեկավարներն ակնհայտ ցույց էին տալիս, որ իրենք ոչ միան տեղում գտնվող ոստիկանապետին, այլև ՆԳ նախարարին էլ ենթակա չեն, և անում են, ինչ ուզում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս է Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»
website by Sargssyan