Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ ներկայիս իշխանություններին համարում են սկուտեղի վրա մատուցված նվեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչո՞ւ է մեր պատմության մեջ այդքան կարևորվում Մայիսյան հերոսամարտերի նշանակությունը։ Դա այն պատմական, կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունն էր, երբ որ թուրքական կողմը չհաջողեց իրագործել հայությանը միչև վերջ ցեղասպանության ենթարկելու իր պլանները։ Այսինքն, եթե չլինեին հերոսամարտերը, հնարավոր է անգամ պետականություն էլ չունենայինք։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո ևս Թուրքիան ու Ադրբեջանը փորձել են մեր երկիրը թուլացնել ու դարձնել իրենցից կախյալ կազմավորում։ Այդ նպատակը պահպանվում է նաև այժմ։ Հենց դրանով է պայմանավորված, որ 30 տարուց ավելի Հայաստանը շրջափակման մեջ է գտնվում։

Բայց երբ թուրք-ադրբեջանական տանդեմը հայ ժողովրդի համառ դիմադրությանն է հանդիպում, իսկույն ստիպված է լինում հաշվի նստել հայության շահերի հետ։ Իսկ հիմա ունենք մի իրավիճակ, երբ Արցախյան երկրորդ պատերազմում փաշինյանական պարտությունից հետո Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն հաշվի չեն նստում հայկական գործոնի հետ, այլև փորձում են առավելագույն զիջումներ ստանալ, որպեսզի իրականություն դարձնեն իրենց համար վաղեմի երազանք դարձած պանթուրքական ծրագրերը։ Ու քանի դեռ Հայաստանը ոտքի չի կանգնել, թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու է, որ մեր երկիրն այդպես էլ ուշքի չգա ու պարի այն պարը, որն իրենք են պատվիրել։ Իսկ Հայաստանի իշխանություններն իրենց վրա են վերցրել այդ նպատակները կյանքի կոչելու գործը։ Նրանք հմուտ կերպով թուլացնում են Հայաստանի դիմադրողական պոտենցիալը։

Փաշինյանը Ադրբեջանին կատարվող զիջումներն արդարացնում է այն համատեքստում, որ, օրինակ՝ եթե Տավուշի գյուղերը չհանձնվեն, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի ու պատերազմի միջոցով հողերը կվերցնի։ Ու առկա իրադրության պայմաններում, կարծես թե, այնպիսի մտայնություն է ձևավորվել, թե հետագայում ևս մեր պարտությունն անխուսափելի է լինելու։ Եվ համապատասխան բարդույթ է ձևավորվում ողջ հայության շրջանում. հանկարծ չմտածել հզորանալու և դիմադրելու մասին, այլ հակվել միայն այն մտքին, որ տվյալ պահին գոյատևելու լավագույն տարբերակը թշնամու ողորմածությանը հանձնվելը և խաղաղություն մուրալն է։ Այս մոտեցումն առաջ տանելու համար անձամբ Փաշինյանը փորձում է այնպիսի պատկեր ստեղծել, որ դիմադրելը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր։ Դրա համար էլ նա նշում է, թե «առճակատման ռեժիմով ապրել՝ կնշանակի կորցնել պետությունը»։

Ըստ այդմ էլ Փաշինյանը թիրախավորում է ընդդիմությանը, թե՝ տեսաք, Արցախում իշխանափոխություն տեղի ունեցավ, Արցախը հայաթափվեց ու հանձնվեց, նույնը կարող է Հայաստանում տեղի ունենալ։ Ու զիջողականության և հանրության շրջանում վախի սերմանման այս քաղաքականությունը էապես գնահատվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Դրա համար էլ պաշտոնական Անկարան ու Բաքուն քննադատում են Փաշինյանի հետ անհամաձայնություն հայտնող ուժերին՝ նրանց անվանելով ռևանշիստներ։ Թիրախավորվում է նաև Սփյուռքը, երրորդ երկրները, որոնք չեն ցանկանում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, իսկ Փաշինյանին, իհարկե, մեծապես աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Պատահական չէ, որ թուրքական թերթերը Փաշինյանին նույնիսկ որակել էին որպես իրենց համար ճակատագրի նվեր։

Ու հիմա թուրքադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է, որ այդ «նվերը» հանկարծ իրենց ձեռքից չվերցվի։ Դրա համար էլ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը գովում է Նիկոլ Փաշինյանին ու հայ ժողովրդին կոչ անում համախմբվել նրա շուրջը։ Ու Նյու Յորքում գովազդային պաստառի վրա էլ թուրքերի կողմից հատուկ շնորհավորանք է ուղղվում Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Սա իսկապես աննախադեպ երևույթ է, երբ հայ ժողովուրդը մերժում է իր իշխանություններին, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը «դողում» են այդ նույն իշխանության դիրքերի ամրության վրա: Աննախադեպ, բայց և շատ խոսուն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս է Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»
website by Sargssyan