Ադրբեջանը չի պատրաստվում ՀՀ իշխանությունների հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Արշակ Կարապետյան

Ադրբեջանն օրեցօր նոր ու անընդունելի պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ ապացուցելով, որ մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել և նոր ռազմական էսկալացիայի է ձգտում։ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունելով Կանադայի նոր դեսպանին, միանգամից երեք կոշտ պահանջ է ներկայացրել՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ, «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում, սահմաանդրության փոփոխում։

Ալիևը, ի դեպ, հստակ և առանց այլևայլությունների է ներկայացնում իր պահանջները՝ պնդելով, որ դրանց չկատարելու դեպքում որևէ պայմանագիր չի լինելու։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ, մոտ 200-300 հազար ադրբեջանցիներ կարող են վերաբնակեցվել Հայաստանում, հիմնականում Սյունիքի մարզն է թիրախում։ Իսկ նման վերաբնակեցումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վերջը։

Փաշինյանական վարչախումբը վերջին շաբաթներին քանիցս հայտարարել է, թե պատրաստ է մեկ ամսում պայմանագիր կնքել։ Ալիևը մի քանի ամիսն է շեշտում, հընթացս էլ խոսում իր պահանջները հստակ կատարելու պայմանի մասին։ «Պետք է հասկանալ, որ 1-2 տարում դժվար է լուծել խնդիրները, որոնց շուրջ հնարավոր չի եղել համաձայնության գալ 28 տարվա ընթացքում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բովանդակային բանակցությունները սկսվել են գրեթե դեկտեմբերին, որովհետև մինչ այդ Հայաստանը ցանկանում էր խաղաղության համաձայնագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հարցը, և դա անընդունելի էր»,- ասել է նա, հավելել, թե խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որովհետև այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և մինչև դա տեղի չունենա, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ «Սա հայտնի խնդիր է»,- ասվում է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե որևէ մեկը չի պատրաստվում ՀՀ իշխանությունների հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ վարչախումբն էլ առնվազն երեք տարի կորցրել է պատրանքներ տածելու, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու, բայց ոչ ռազմական ներուժը վերականգնելու, թշնամու ախորժակը զսպելու ուղղությամբ։ Դա թե՛ իշխանությունների դիլետանտիզմի, թե՛ պարզ դավաճանության հետևանքն է։

Վարչախումբը երկիրը փոսից դուրս բերելու փոխարեն նոր աղետներ է բերում՝ տրվելով արևմտյան սին խոստումներին, գործուն քայլեր չանելով իրավիճակը բեկելու ուղղությամբ։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan