Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում

Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Գյումրի քաղաքի Շիրազի 22 հասցեում գտնվող ԿԻՆՈՏՈւՆ թանգարանում տեղի կունենա աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը»  նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կազմակերպվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» և մյուս կինոնկարները։ 

Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 կինոնկարներում: Տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերում նրա կատարմամբ հնչած երաժշտությունը հիշարժան է իր հուզականությամբ ու հմայքով: 

Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի մասնակցությամբ նկարահանված մի շարք կինոֆիլմերի ազդագրերի եզակի նմուշներ, հազվագյուտ լուսանկարներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:

Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երևանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:

Ցուցադրությունը գործելու է մինչև ս.թ. հուլիսի 25-ը:

Սահմանադրությունն է որոշում երկրի զարգացումն այսօր և ապագայում. Արշակ Կարապետյանի ուղերձը Նիկոլը կփորձի Տավուշի սցենարը կրկնել Սյունիքում. Արամ Պետրոսյան Ադրբեջանի թիրախում ԶՊՄԿ-ն է Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը Ալիևն օկուպացված Շուշիում ընդունել է ինքնահռչակ Հս. Կիպրոսի ղեկավարին և Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Մոսկվայում բանակցում են Պուտինն ու Օրբանը. Բրյուսելի պնդմամբ՝ Հունգարիայի վարչապետն այս այցի ընթացքում չի ներկայացնում ԵՄ-ն Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Սթարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ԵՎՐՈ-2024․ Թուրքերը փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո պատվիրել են 300 չափաբաժին շաուրմա Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները. Տիգրան Ավինյան Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավել վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Զգուշացեք, որ «մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ. ԱՄՆ սենատոր ՀՀ արտաքին քաղաքական պատասխանատուների միջև նոր սկանդալ է հասունանում Ադրբեջան-Չինաստան vs Հայաստան-ԱՄՆ. ո՞վ ավելի ամուր կլինի Փաշինյանը կրկին պնդում է նոր Սահմանադրության կարիքը Չինաստանն ամենամեծ արևային էլեկտրակայանն է կառուցելու «ՀայաՔվեն» արձանագրում է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում բռնազավթված է թշնամական պետությունների կամակատար վարչախմբի կողմից Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան Մեծ կարմիր խոզ. գտնվել է աշխարհի ամենահին ժայռապատկերը (լուսանկարներ) «Հեզբոլլահ»-ն ավելի քան 200 հրթիռ և 20 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ
website by Sargssyan