Վաշինգտոնը նախարարներին հանդիպում է պարտադրել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, նաև ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։

ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Մինչ երեկ հայկական կողմը համառորեն հերքում էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման հնարավորությունը, թեև Ջեյհուն Բայրամովն էլ մեկնել էր Վաշինգտոն, իսկ ԱՄն փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենն օրեր առաջ Բաքվում ասել էր, որ Վաշինգտոնում կարող է հանդիպում կայանալ։ ՀՀ ԱԳՆ-ից հանդիպման մասին նշում էին, թե որևէ պայմանավորվածություն չկա։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կընդունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն ժամանած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Միլլերը պատասխանել է, որ ժամանակացույցի վերաբերյալ որևէ հայտարարություն չունի։

«Բայց դուք գիտեք, որ միշտ այդպես էլ լինում է», - ասել էր Պետդեպարտամենտի խոսնակը։

Այսօր վաղ առավոտյան ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնեց, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում։ Թե ինչ են քննարկելու, բնականաբար չի հաղորդվում։

Տարօրինակն այս ամենում հանդիպմանը խորհրդավորության շղարշ հաղորդելն էր, ի վերջո երկու ԱԳ նախարարներին «բերման են ենթարկել» Վաշինգտոն՝ ոչ նրանց «սֆաթները» տեսնելու, այլ հենց հանդիպում կազմակերպելու, ամերիկյան կողմի մտադրությունները փոխանցելու համար։ 

Մարինե Նազարյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan