Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է, բայց նրան հակակշիռ դեռ չի ձևավորվել

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է, բայց հայաստանյան ընդդիմությանը դեռ չի հաջողվում այլընտրանք դառնալ գործող վարչախմբի պարագլխին։ Gallup միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի հարցումների համաձայն՝ եթե հաջորդ կիրակի խորհդարանական ընտրություններ լինեին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ընդամենը 14,4 տոկոս քվե։

Այս ցուցանիշը, իհարկե, աղետ է, բայց ավելի աղետալին ընդդիմադիր ուժերի նվազող վարկանիշն է։ «Հայաստան դաշինքը», օրինակ, կստանար 3,7 տոկոս, ԴՕԿ (Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն) կուսակցությունը՝ 3,5 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,3 տոկոս, Բագրատ Սրբազանն առանձին՝ 1,5 տոկոս, ԲՀԿ-ն՝ 1,2 տոկոս, Հանրապետություն կուսակցությունը՝ 0,6 տոկոս: Հարցվածներից 8,6 տոկոսը նշել է ոչ ոքի չի ընտրի, դժվարացել են պատասխանել 22,5 տոկոսը, իսկ ընտրություններին չեն մասնակցի տարբերակն ընտրել է 32,5 տոկոսը: Կարճ ասած, հանրության մեծամասնությունը գործող իշխանությանը չէր ընտրի, բայց չէր ընտրի նաև գործող ընդդիմությանը։

Հարցվողների 54,8 տոկոսը բացասական է գնահատել ՀՀ վարչապետի աշխատանքը։ Վարչապետի աշխատանքը լիովին դրական է գնահատել 13,4 տոկոսը մայիսի 9,1 տոկոսի դիմաց, ավելի շուտ դրական՝ 21,7 տոկոսը մայիսի 18,7 տոկոսի դիմաց, ավելի շուտ բացասական՝ 14,5 տոկոսը մայիսի 18,6 տոկոսի դիմաց, լրիվ բացասական՝ 40,3 տոկոսը մայիսի 41,1 տոկոսի դիմաց։ 10,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Կարելի է տարբեր կերպ վերաբերվել այս հարցումներին, հավատալ, կամ չհավատալ։ Բայց այս հարցումները կրկին վկայում են հայաստանյան քաղաքական դաշտի խորը ճգնաժամը։ 

 

Էմմա Ասրյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan