Նման տեմպերով խորացնելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Երևանը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգnւթյան. ՌԴ ԱԳ փոխնախարար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ, սակայն Երևանն առկա մտահոգությունների կառուցողական քննարկման փոխարեն, ցավոք, ընտրել է այլ ուղի. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս ռազմաքաղաքական դաշինքի՝ այս օրերին Վաշինգտոնում ընթացող գագաթնաժողովին մասնակցելու մասին», - ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ այս ամենը ծայրահեղ ափսոսանքից բացի այլ բան չի առաջացնում։

«Նման տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, որոնց նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն» է, Երևանն իր ձեռքերով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս, ի թիվս այլ բաների, սեփական անվտանգության։ Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր վնասները: Իմ կարծիքով, երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսականությունը, թեկուզ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անցյալ ամսվա վերջին Մոսկվայում Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում ունեցած ելույթում՝  խոսելով Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ», - եզրափակել է Գալուզինը:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan