Պադավատապետության պերճանքն ու թշվառությունը

2018 թ. իշխանափոխությունից հետո գործող վարչախմբի պարագլուխն ու նրա ենթակաները հայտարարում էին ծառայողական մեքենաների պարկը կրճատելու, պաշտոնյաների «պադավատները» վաճառելու մտադրության մասին։

Ինչպես սովորաբար լինում է Փաշինյանի դեպքում, այս մի խոստումն էլ, պարզվեց՝ փուչիկ էր։ Նիկոլ Փաշինյանի օրոք ահռելի գումարներ են վատնվել նոր ու թանկարժեք մեքենաներ գնելու, տարատեսակ կողմնակիցներին պետության հաշվին երթևեկելու հնարավորություն տալու համար։

Կառավարությունը երեկ որոշել է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Ըստ գնման պայմանագրերի և որոշման հիմնավորումների՝ կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ 110 000 դոլար։ Այս մեքենան պետգույքի կոմիտեին մատակարարելու է «Ավանտգարդ» ընկերությունը, որը Volvo-ի ներկայացուցիչն է Հայաստանում։

Ընկերությունը պատկանում է Հայաստանում Mercedes-Benz-ի ներկայացուցիչ, գործարար Էդվարդ Ավետիսյանին։ Կառավարությունը 45 հատ էլեկտրական Volvo է գնելու՝ ընդհանուր 870 մլն դրամով, նաև 3 ներկայացուցչական դասի սեդան ավտոմեքենա՝ 210 միլիոն դրամ։

Նշված բոլոր մեքենաները 2024-ի արտադրության են լինելու։ Volvo-ների ձեռքբերման համար կառավարությունը կհատկացնի 1 միլիարդ 38 միլիոն դրամ։ Որոշման հիմնավորումներում չկա որևէ տեղեկություն, թե այս էլեկտրական մեքենաները, ներկայացուցչական մեքենաները, որ գերատեսչություններին են ամրացվելու, ում են սպասարկելու։ Իսկ տրված բոլոր խոստումները վաղուց արդեն դառը քմծիծաղ են հարուցում։ 

Քնար Ավագյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan