Ի՞նչպես է ընթացել աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի ամենամյա բիզնես ֆորումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր աշխատանքներն ավարտեց աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի ամենամյա Global Business Forum-ը։ Այս տարի ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են եկել բիզնեսակումբի՝ աշխարհի 17 քաղաքում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև մոտ 150 այլազգի գործարարներ։ Ֆորումին հրավիրված են եղել նաև մոտ 400 ոչ ակումբական բիզնեսմեններ։ Ֆորումը տեղի է ունեցել հուլիսի 1-7-ը:

Նշենք, որ Global Business Forum-ի մասնակիցներն աշխատանքային այցեր են ունեցել ՀՀ Լոռու և Շիրակի մարզեր։ Վանաձորում գործարարները ծանոթացել են ավելի քան 1400 աշխատակից ունեցող ITEX կարի ֆաբրիկայի գործունեությանը, մշակութային այց կատարել Հովհաննես Թումանյանի տունթանգարան, ծանոթացել և աշխատանքային քննարկումներ ունեցել Լոռու մարզի գործարարների հետ։ Գյումրիում ֆորումի մասնակիցները բիզնես այց են կատարել տարածաշրջանում պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող «Ալեքսանդրա SPA» համալիր, եղել Մհեր Մկրտչյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններում, աշխատանքային հանդիպում ունեցել Շիրակի մարզի գործարարների հետ։

Հուլիսի 4-ին Երևանի Prime Hall սրահում մեկնարկել է Global Business Forum-ի քննարկումների ծրագիրը։ Այդ օրը զեկույցներով են հանդես եկել HENDERSON Fashion Group-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Հարությունյանը, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Team Telecom Armenia-ի համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ալեք սանդր Եսա յ ա նը, «Այ ք ո ն է փ ս » (IconApps) ընկերության համահիմնադիր և Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանը, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիաների մասնագետ, ձեռնարկատեր, ներդրող «Ալեքսանդրիա» գինու գործարանի սեփականատեր Ադամ Կափլանյանը։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն իր խոսքում նշեց, որ Global Business Forum 2024 -ի հիմնական նպատակը հայկական բիզնեսի գլոբալացումն է, դեպի այլ երկրներ տարածումը։ Հուլիսի 4-ին Երևանի Prime Hall սրահում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում մանթաշյանականները ուսումնասիրեցին բիզնեսի և քաղաքական դաշտի համագործակցության ԱՄՆ փորձը։ Քննարկման գլխավոր բանախոսներն էին Կալիֆորնիայի հայկական օրենսդիր խմբի նախագահ Ադրին Նազարյանն ու AiLO Logistics ընկերության հիմնադիր, տնօրեն Հակոբ Խուդիկյանը։ Հուլիսի 5-ին Global Business Forum-ի մասնակիցներն այցելել են զորամասեր, անցկացրել մի շարք գործնական հանդիպումներ։ Երեկոյան ծրագիրը ժամանցային էր՝ տեղի է ունեցել «Մանթաշյանց» գործարարների ակումբի մասնաճյուղերի ֆուտբոլային առաջնությունը։ Global Business Forum-ի վերջին երկու օրերն անցել են Դիլիջանի Dili Town Resort համալիրում։ Ողջունելով Դիլիջանում հավաքված գործարարներին՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբի նախահագ Վահրամ Միրաքյանը խոսել է Global Business Forum-ի կարևորության և ձեռք բերված հաջողությունների մասին։

Միրաքյանը նշել է, որ իր ղեկավարած բիզնես ակումբը նպատակ է հետապնդում օգնել հայ գործարարներին զարգանալ և նոր շուկաներ նվաճել։ Այդ է պատճառը, որ 2024ի Business Forum-ն ուղղված է Հայաստանից գլոբալ բիզնես ստեղծելու հնարավորությունների վերհանմանը։ Վահրամ Միրաքյանը ֆորումի մասնակիցներին ու հյուրերին պատմել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործունեության, ծրագրերի, նպատակադրումների և արժեքների մասին։ Global Business Forum-ի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Վերջինս իր խոսքում բարձր գնահատական է տվել «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործունեությանը՝ նշելով, որ մանթաշյանականները հաճախ պետական մակարդակի գործառույթներ են իրականացնում։

Ֆորումի հերթական օրվա սկզբում «Մանթաշյանց» ակումբում գործող տարբեր հանձնախմբերը ներկայացրել են վերջին շրջանում իրենց կողմից իրականացված աշխատանքները, որից հետո գործարարներն անցել են տարբեր բիզնես ծրագրերի քննարկմանը։ Օրն ավարտվել է հանգստի և ժամանցի ծրագրերով։ Հուլիսի 7-ին՝ Global Business Forum-ի աշխատանքային վերջին օրը, ելույթներով հանդես եկան Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը և Ailo Logistics-ի հիմնադիր, տնօրեն Հակոբ Խուդիկյանը։ Ֆորումի մասնակիցները շարունակեցին գործնական քննարկումները, արձանագրեցին, որ աշխատանքային մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցների միջև մի քանի հարյուր նոր գործարք է իրականացվել։ Նշենք նաև, որ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Global Business Forum 2024-ի գլխավոր աջակիցը Silk Soft ընկերությունն է։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս է Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»
website by Sargssyan