ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տարաձայնությունները խորանում են, այս անգամ էլ արտաքին քաղաքական հողի վրա, իսկ Փաշինյանը դեռ լուռ հետևում է։

Եվրամիությանն անդամակցության հանրաքվե չանցկացնելու որոշումը, իսկ ավելի ճիշտ հետաձգումը, լուրջ հակասություններ է առաջացրել իշխող վարչախմբի ներսում։ Այսպես կոչված «սորոսականների» թևը պահանջում է անհապաղ կազմակերպել այդ հանրաքվեն, հանրությանը հստակ ազդակներ հղել։ Նշում են, որ նման քայլը թույլ կտա զգալի միջոցներ ներգրավել Արևմուտքից։ Բացի այդ, այս թևը կարծում է, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունները բավական սրված են, կարելի է այդ ալիքի վրա «հայփ» բռնել, մտնել եվրոպացիների աչքը։ Մյուս թևը բացատրում է դրա հնարավոր հետևանքները թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական։ Նշում են, որ այդպիսի հանրաքվե անցկացնելու որոշումից հետո Հայաստանին դուրս կվռնդեն ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ։

Իսկ ԵԱՏՄ-ն լքելը տնտեսական ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն առայժմ ներկուսակցական ժողովներում չի արտահայտվել, միայն լսում է կողմնակիցներին, ինչ-որ նշումներ անում։ Այդ հանգամանքը մտահոգել է բոլոր կողմերին, որոնք չեն հասկանում, թե իրականում ինչ կա պարագլխի մտքում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, հանրաքվեն առժամանակ են հետաձգել, հարմար պահի առաջ են բերելու, ներկայացնելու են որպես ՔՊ նախաձեռնություն, այլ ոչ արևմտամետ «ժողովրդավարական ուժերի հարթակի» առաջարկ։ Այդկերպ, փորձելու են յուրացնել հանրաքվե անցկացնելու դափնիները։

Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանը հակված է գնալ Արևմուտքի հետ ավելի սերտ գործակցության, մի քանի առիթով ասել է, թե իրենց Ռուսաստանում չեն սպասում։ 

Արմենուհի Եսայան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan