«Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը». Արշակ Կարապետյան

Օրերս «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լիբանանյան հեղինակավոր «Ալ-Ահեդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին և Արցախյան հիմնահարցին: Արշակ Կարապետյանը կարծում է, որ մեր տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտները փոխկապակցված են: Իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը համարում է արհեստականորեն ստեղծված: «Այս կոնֆլիկտի նպատակներից մեկը ոչ միայն այս հողակտորն օկուպացնելն է, այլ ժողովրդին վերահսկելը, նրա հարստությունը, արժեքները և մշակույթը ոչնչացնելը: Սրա հիմնական պատճառը սեփական գոյությունն արդարացնելն է: Խոսքս Ադրբեջանի մասին է, չէ՞ որ մինչև 1918 թ.-ը նման պետություն գոյություն չի ունեցել»,-ասում է նա:

Անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշում՝ այն ունի պատմական խորը արմատներ և իրենից ներկայացնում է գաղափարախոսությունների և կրոնների առճակատում: «Արցախյան հողը ուղղակի հողակտոր չէ, որը Հայաստանի կառավարությունը հանձնեց և որին դավաճանեց: Հայաստանը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց այն` հայտարարարելով, որ այդ հարցն իրեն չի վերաբերում: Մեկ տարի առաջ ստորագրվեցին ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչող փաստաթղթեր, իսկ 1994 թ.-ի մայիսի 8-ին ադրբեջանցիները ստորագրեցին զինադադարի պայմանագիր։ Այդ համաձայնության մեջ նշված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է սկսել բանակցություններ և  ստորագրել խաղաղության պայմանագիր: Ավելի քան երեսուն տարի նրանք չէին ճանաչում Լեռնային Ղարաբաղը և սկսեցին ուժ կուտակել, որպեսզի  գերազանցեն Հայկական զինված ուժերին: 2015 թ.-ին աստիճանաբար սկսվեց Ադրբեջանի ռազմական գերազանցության գործընթացը, երբ նրանք հինգ միլիարդ դոլարի՝ զենքի մատակարարման պայմանագիր կնքեցին, զենք գնեցին Իսրայելից և այլ երկրներից, իսկ թուրքական սպաները սկսեցին մասնակցել ադրբեջանական զինված ուժերի կատարելագործմանը: Մինչև 2015 թ.-ը ուժերի գերազանցությունը Հայկական զինված ուժերի կողմում էր, և Հայաստանը կարող էր ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնել: Չնայած, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում էր մոտեցող վտանգը, նա չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք կամ էլ անկախ պետություն»,-նշում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը:

Խոսելով այն մասին, որ 2023 թ.-ին Նիկոլ Փաշինյանը հայտարեց, որ «Արցախը ադրբեջանական տարածք է, և մենք այն չենք պաշտպանելու», ընդգծում է՝ այս հայտարարությունը Սահմանադրության խախտում է, քանի որ այնտեղ գրված է, որ հայկական պետությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն այս արարքի համար պատասխանատվություն են կրելու.  «Հայաստանի ներկայիս իշխանությունները, նրանց ամբողջ թիմը պատմության մեջ մնացին որպես հայրենիքին և իրենց ժողովրդին դավաճանած անձինք: Նրանք, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն այս հանցագործությունների համար։ Ցավոք, գինը կվճարեն նրանց սերունդները: 21-րդ դարում 120 հազար մարդ վտարվել է իրենց տներից: Ղարաբաղում չմնաց բնաչության մեկ տոկոսն անգամ, միայն մատների վրա հաշված մարդիկ: Չեմ կարծում, թե մոտ ժամանակներս կստեղծվեն բարենպաստ պայմաններ մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար»:

Շեշտում է՝ այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից բախվում են Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի շահերը: «Փաշինյանը հույսը դնում է ամերիկյան ուժերի միջամտության վրա, որպեսզի պաշտպանի իրեն, բայց ամերիկյան ուղիղ միջամտությունը աշխարհագրորեն անհնար է, քանի որ ամերիկյան օժանդակությունը պետք է անցնի Վրաստանի տարածքով, որը 2008 թ.-ին ներքաշվեց պատերազմի մեջ և չեմ կարծում, որ կցանկանա նույն սցենարի կրկնությունը: Եթե խոսքը միջանցք ապահովելու մասին է, այս հարցը կարելի է լուծել, սակայն դա ուղղակի ճանապարհ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն: Այդ միջանցքի բացումը հիմք կտա աշխարհին մոռանալ Հայաստանի մասին: Հայաստանը գոյություն ունի իր աշխարհաքաղաքական ազդեցության և դիրքի շնորհիվ: Երբ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղը, գոյություն ունեին խնդիրներ նրա շուրջը, երբ այն հանձնեցին, բոլոր խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի շուրջ: Կգոյատևի՞ Հայաստանն առանց Լեռնային Ղարաբաղի մեր պետության ներկայիս իշխանության օրոք, շատ մեծ հարց է»:

Սակայն Կարապետյանը վստահ է՝ հայերն անպայման կմնան տարածաշրջանում, նրանք անպայման կվերադառնան Լեռնային Ղարաբաղ: Համարում է, որ դա կլինի ինքնավար տարածք Հայաստանի կամ Ռուսաստանի պաշտպանության ներքո: Սակայն մտահոգություն ունի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք պատերազմն ավելի արագ վրա կհասնի: «Ադրբեջանը կշարունակի առաջխաղացումը, նրանք պատմական հնարավորություն են ստացել և բաց չեն թողնի շանսը էլ ավելի շատ տարածքներ գրավելու: Նրանք իրավիճակը եռման կետի կհասցնեն: Հայ ժողովուրդը պատերազմող ժողովուրդ է, հավանական է, որ հայտնվեն դիմադրության օջախներ, ինչն էլ կհանգեցնի լայնածավալ պատերազմի Փաշինյանի իշխանության ներքո:

Այս պարագայում տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի: Իրանը չի կարողանա նեյտրալ դիրք գրավել: Իրանի ազգային շահերը կտուժեն, եթե Ադրբեջանն օկուպացնի «Զանգեզուրի միջանցքը»: Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի նման փոքր տարածքի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը»,-եզրափակում է Արշակ Կարապետյանը:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan