Իրանի կոշտ զգուշացումը

Որքան Ադրբեջանը սաստկացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը, այնքան էլ հարավային հարևան Իրանն է ամրապնդում իր դիրքորոշումը։ Իրանում նախագահական արտահերթ ընտրություններն ու դրանցում էթնիկ ատրպատականցու հաղթանակը ադրբեջանական մամուլին և փորձագիտական շրջանակներին հույսեր էր ներշնչել, թե կարող են որոշակի փոփոխություններ սպասել արտաքին քաղաքական ուղղությամբ։

Չնայած պաշտոնական Թեհրանը տարբեր մակարդակներով հայտնել է, թե արտաքին քաղաքական գերակայությունները չեն փոխվելու, իսկ նոր նախագահը շարունակելու է նախկին կուրսը, Բաքվում որոշակի հույսեր էին փայփայում։ Հայաստանում Իրանի դեսպանն է հայտարարել, թե ամեն ինչ կանեն, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։  «Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջագզային հանրությունն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից և իր սահմանները հստակ են։ Եվ պատերազմի նպատակ էլ չունի»,- նշել է Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով, Իրանում տեսնում են, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղությունը և կայնությունը։  «Այդ ցանկությունը, խաղաղության և սահմանների հստակեցումը ցույց են տաիս, որ կողմերը չեն ուզում գնալ դեպի պատերազմ։ Եվ, ի վերջո, որևէ արադրացում չկա պատերազմի համար։ Որևէ հող Ադրբեջանից չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ դրա համար ուզենան հարձակվել Հայաստանի վրա, ես կարծում եմ որ դա հաշվի կառնի նաև Ադրբեջանի կառավարությունը, որ պատերազմի համար չկա արդարացում»,- ասել է Իրանի դեսպանը։

Այս խոսքերն ամբողջությամբ ուղղված էին Ադրբեջանին, և հստակ նախազգուշացում էին, որ էսկալացիա սկսելու դեպքում Իրանը մի կողմ չի քաշվելու։

Նվարդ Մանասյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan