Փաշինյանի իրական վախերը

Հայաստանի գործող վարչախմբի հաստիքային «արևմտամետները» վաղուց ստանձնել են իշխանության խոսափողի պարտականությունները, հատկապես իշխանական քարոզչամիջոցների եթերներում։ Նաև հընթացս մատնում են իրենց վախերն առաջիկա քաղաքական գործընթացներից։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն օրերս իշխանությանը պատկանող լրատվամիջոցին տված իր հարցազրույցում հայտարարել է, թե սեպտեմբեր-հոկտեմբերին Ռուսաստանը Հայաստանում պատրաստում է հեղաշրջման նոր փորձ։ Ըստ Խզմալյանի, դա է պատճառը, որ իրենք անպայման ուզում են անցկացնել Եվրամիությանն ասոցացնելու հանրաքվեն։ Խզմալյանը հայտարարել է, թե հեղաշրջման հաջորդ փորձի ազդարարներից մեկը հանդիսանալու է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ «Իրենք փորձելու են կրկնել 2021 թվականի ռազմական հեղաշրջման փորձը։ Արշակ Կարապետյանն ընտրված է որպես հաջորդ խռովության առաջին ազդարարներից մեկը, առաջինն է սկսելու սեպտեմբերին»,- ասել է Խզմալյանը։

Առաջին հայացքից Խզմալյանի այս հայտարարությունը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հասցեին կարող է տարօրինակ թվալ։ Իրականում, հենց Հայաստանի գործող իշխանություններն են ուրվագծում ապագա քաղաքական մարտերում իրենց գլխավոր օպոնենտին։ Գեներալ-մայոր Կարապետյանը երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական կողմնորոշումները, բազմիցս է նշել, որ Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ է ձևավորել Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցք։

«Համահայկական ճակատ» շարժումը ձևավորվել է ամիսներ առաջ, և այս ընթացքում զգալի դերակատարում ստանձնել ընդդիմադիր դաշտում։ Գործող իշխանությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի բերանով, իրենց քննադատություններում հենց Արշակ Կարապետյանին ու նրա գլխավորած ուժին են թիրախավորում։

Կարճ ժամանակում աճած և մարած «Սրբազան շարժում»-ից հետո ընդդիմության մեջ արագ սկսելու են ուրվագծվել հնարավոր բևեռները, որոնք էլ տոն են տալու առաջիկա գործընթացներում։ Եվ այս պարագայում փաշինյանական իշխանությունն իր խոսափողների բերանով ցուցադրում է իր վախերը, պարզորոշ նկարագրում, թե իրականում ումից է վտանգ տեսնում, ում է համարում իրական հակառակորդ։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan