ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեից չեն հրաժարվելու

Արևմտամետ քաղաքական ուժերը որոշել են չհրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի գաղափարից, թեև գործող վարչախումբը խորհրդարանական լսումներից հետո մտադրվել է առժամանակ սառեցնել այդ հարցը։ Այսպես կոչված «Ժողովրդավարական ուժերի հարթակը», որի կազմում չորս արևմտամետ կուսակցություններ են, հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով առաջիկա 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե կազմակերպել։ Իշխող «Քաղպայմանագիրը» նախ շատ խանդավառ կերպով էր արձագանքել, անգամ խորհրդարանական լսումներ նախաձեռնել, բայց հենց այդ լսումներին ակնարկել էր, որ մտադիր չեն հանրաքվե կազմակերպել։

Մի շարք վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ Փաշինյանն ու իր թիմը չեն ցանկանում հանրաքվեի գաղափարի նախաձեռնությունը թողնել հարթակին, այլ որոշ ժամանակ սառեցնելուց հետո հենց իրենք են բերելու առաջին պլան՝ յուրացնելով այլոց առաջարկի պտուղները։

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտնել է, թե Ժողովրդավարական ուժերի հարթակի մաս կազմող չորս քաղաքական ուժերի ղեկավար անդամների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ որոշել են շարունակել դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար իրավական և քաղաքական բոլոր գործիքների գործարկման հնարավորությունը:

«Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեն շարունակում է խիստ կարևոր և օրհասական հարց մնալ Հայաստանի՝ որպես անկախ պետություն կենսունակության և հարատևման համար և այդ ճանապարհին մենք ոչինչ չենք խնայելու և տառացիորեն իրավական և քաղաքական ոչ մի միջոցի առաջ չենք ընկրկելու»,- նշել են արևմտամետները:

Սա, իհարկե, հաստատում է վերլուծաբանների կարծիքը։ Հարթակն ինքն էլ հասկանում է, որ «Քաղպայմանագիրը» փորձում է իրենց հաշվին ինքնահաստատվել, իսկ հաստիքային արևմտամետներին շպրտել օգտագործելուց հետո։

Արևմտամետները, թերևս, որոշել են օգտագործվել, բայց ոչ անհատույց։

Աննա Բալայան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan