Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց (տեսանյութ)

Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված գործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին։ Սա կարևոր քայլ է մասնավոր – պետություն գործակցության համատեքստում, ինչպես նաև երկրի կրթության և գիտության ոլորտների շարունակական զարգացման տեսանկյունից: Դասընթացին կարող են մասնակցել Web3 ոլորտով հետաքրքրվող բոլոր անձինք։

Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին։ Դասընթացները կվարեն Web3-ում միջազգային փորձ ունեցող մասնագետներ․ մասնավորապես՝ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, Fastex-ի իրավաբան Արփինե Սարատիկյանը, Fastex-ին խորհրդատվական ծառայություններ մատուցող Արամ Ջիվանյանը, Bahamut բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը, Fasttoken բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը և Fastex-ի համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանը­­­։

Երկու ամսվա ընթացքում դասընթացավարները կանդրադառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ)  և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և բլոկչեյն լուծումների կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտի առկա օրենսդրական կարգավորումներին։ Ի լրումն հիմնական դասընթացավարներից ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև հրավիրված բանախոսներին։

Նախագրանցումների փուլը մեկնարկել է ս․թ․ հուլիսի 15-ից։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան թվային՝ NFT հավաստագրեր։

Դասընթացների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ի և ԵՊՀ-ի սոցիալական հարթակների էջերին։

Fastex-ի մասին

 Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։  

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս է Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»
website by Sargssyan