Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ ռազմական և պաշտպանական պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ, ապա Ֆրանսիային սպասվում է Հայաստանի ռազմական և պաշտպանական վակումը լրացնելու դժվարին խնդիրների լուծում։ Պատրա՞ստ է արդյոք դրան այսօրվա Ֆրանսիան՝ դժվար է ասել:

Խորհրդային Միության փլուզումից հետո, ի տարբերություն այլ եվրոպական երկրների, կովկասյան տարածաշրջանում Ֆրանսիան ստանձնեց առանձնահատուկ դերակատարում: Նա դարձավ Արցախի հարցով խաղաղ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այդ կարգավիճակը Ֆրանսիային թույլ տվեց երեք տասնամյակ շարունակ կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում:

Ֆրանսիան զգալի դեր է խաղացել նաև 2008թ. 5-օրյա պատերազմում Վրաստանում հրադադարի հաստատման գործում։ Բացի այդ, Ֆրանսիան Վրաստանի կարևոր եվրոպական աջակիցներից էր եվրաատլանտյան կառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ մերձեցման գործընթացում։

Զարգացել են նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։

Ֆրանսիական ընկերությունները 1995-2019թթ. շուրջ 2,2 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ: Ադրբեջանն էլ իր հերթին շուրջ 2,6 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Ֆրանսիայի տնտեսության մեջ։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների վառ օրինակներ էին նախագահներ Ժակ Շիրակի (2006թ.) Նիկոլա Սարկոզիի (2011թ.), Ֆրանսուա Օլանդի (2014 և 2015թթ.), և Էմանուել Մակրոնի (2018թ.) Հայաստան կատարած այցերը։ Ֆրանսիան ակտիվ աջակցել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) ստորագրմանը և հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին: Ֆրանսիան արդյունավետ աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց Ցողասպանության միջազգային ճանաչման գործում: ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, պահպանելով և զարգացնելով Ռուսաստանի Դաշնության հետ սերտ ռազմավարական հարաբերությունները՝ Հայաստանի կարողանում էր լրացնել և առաջ մղել Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների հետ ձևավորվող արտաքին քաղաքական օրակարգերը:

Բայց աստիճանաբար այս մոտեցումը փոխվեց նոր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում։ Վերջին տարիներին փոխվեց նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանի իշխանության բերվելու արդյունքում սկսված Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը, Արցախյան 44-օրյա պատերազմը և դրա հետևանքով ամբողջական հայաթափումը, ինչպես նաև Միջերկրական ծովում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածության աճը, Կիպրոսին և Հունաստանին ցուցաբերած ֆրանսիական աջակցությունը, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև լարվածության սրումը, հիմնական գործոններն էին, որոնք կարելի է ասել դրդեցին Ֆրանսիային փոխել մեր տարածաշրջանում ունեցած իր հավասարակշիռ քաղաքականությունը:

Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մոտեցումներից, սկսեց մերձենալ Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի հետ։ 2023թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ և ֆրանսիական Thales ընկերության միջև ստորագրվեց երեք նոր GM-200 ռադիոտեղորոշիչ համակարգեր գնելու պայմանագիր։ Արարողությանը ներկա Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան որոշել է օգնել Հայաստանին՝ հզորացնելու հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև պայմանագիր կնքել ապագայում «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ։ Ավելի ուշ պարզվեց, որ Ֆրանսիան Հայաստանին զինելու է նաև 50 զրահափոխադրիչներով՝ երկրի ցամաքային զորքերին պաշտպանվածության բարձր մակարդակ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ապահովելու նպատակով։

Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը։

Պաշտպանական տարբեր պայմանագրերի ստորագրումն իրականում նախապատրաստման ձև է, որպեսզի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում (ինչին ես չեմ հավատում) Հայաստանն ունենա այլընտրանք։

Մյուս կողմից, Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական հարաբերություններն ավելի է խթանել Ադրբեջանին՝ ամրապնդելու ռազմական կապերը Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։ Օրինակ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև 2023թ. նոյեմբերին և Ֆրանսիայի և Հայաստանի միջև 2024թ. փետրվարին կնքված համաձայնագրերից հետո Պակիստանն ու Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել JF-17C Block-III մարտական ինքնաթիռներ մատակարարելու համար։ Գործարքում նշվում է նաև, որ Ադրբեջանը գնելու է «օդ-երկիր» հրթիռներով հագեցած ութ ինքնաթիռ։ Այս գործընթացն ակնհայտ վկայում է Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի մասին։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան փորձում է արտաքին դերակատար դառնալ Հարավային Կովկասում։ Կասկածից վեր է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի համաձայնի աջակցել Ֆրանսիայի ձգտելիք նոր դերակատարմանն ու մոտեցումներին։

Դա խնդրահարույց կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար: Բացի այդ, Իտալիայի, Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների կախվածությունն ադրբեջանական գազից և «Միջին միջանցքով» տրանզիտից՝ խոչընդոտող հանգամանք կարող է դառնալ Հայաստանին աջակցելու Ֆրանսիային կարողություններին ու ջանքերին։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի դաշնակից Ռուսաստանի արձագանքը և ընդհանուր առմամբ վերաբերմունքն այս հարցերին՝ դժվար չէ կռահել:

Ակնհայտ է, որ մի քանի զինատեսակների մատակարարման պայմանագրեր կնքելով և նույնիսկ դրանց մատակարարումը կազմակերպելով՝ ՀՀ անվտանգային խնդիրները չեն լուծվելու: Այն պետք է առնվազն շատ երկար ժամանակ շարունակություն և տեսականիների զարգացում ունենա: Իսկ օրեցոր փոփոխվող ու անկայուն հարաբերությունների այսօրվա աշխարհում կունենա արդյոք այն շարունակություն, թե ո՛չ՝ շատ մեծ հարց է»:

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս է Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»
website by Sargssyan