Ձախողել պետության կառավարումը. ձեռնարկ Փաշինյանից

Հայաստանում գործող վարչախումբը ձախողել է ոչ միայն արցախյան հարցի կարգավորումը՝ խայտառակ պարտության տանելով Հայաստանը, այլև հնարավոր ու անհնարին բոլոր ոլորտները, որոնք նախկինում, քիչ թե շատ աշխատում էին։ Վերջին օրերին սոցիալական ցանցերը պայթում են գրառումներից ու տեսանյութերից, Երևանում և այլ բնակավայրերում ժամեր, անգամ օրեր անջատվում է էլեկտրամատակարարումը, խայտառակ վիճակում է ջրամատակարարման համակարգը, որը կառավարում են վարչախմբի սիրելի ֆրանսիացիները։ Իսկ Երևանում ցանկացած թափով անձրև վերածվում է իսկական հեղեղի։

Փաշինյանական խառնամբոխի պաշտոնյաներն ու նրանց մեդիասպասարկուները, իհարկե, փորձում են մեղադրանքի սլաքները հեռացնել վարչախմբի վրայից, ուղղել ՀԷՑ-ի, «Վեոլիա»-ի, ճանապարհաշինարարների, բոլորի, անգամ Ռուսաստանի վրա։  ՀԷՑ-ն ու «Վեոլիա ջուրը», անշուշտ, մասնավոր ընկերություններ են, բայց որտե՞ղ է պետական վերահսկողությունը, հստակ պատիժները, ենթակառուցվածքները վերանորոգելու պատրաստակամությունն ու տարրական գիտելիքները։

Վարչախմբի մեկ այլ սիրելի արդարացումն էլ, այսպես կոչված «սաբոտաժ» բառն է։ Պետական համակարգի որոշ օղակների են մեղադրում այդ սաբոտաժի դեմ, իբր աշխատում են Փաշինյանի դեմ։ Վեց տարի իշխանության ղեկին գտնվող Փաշինյանն այդպես էլ որևէ իրական ռեֆորմ չի արել, որպեսզի այսօր «սաբոտաժ» բառը լուրջ ընկալվեր։ Իսկ սաբոտաժ, իհարկե, կա, գործող վարչախմբի սաբոտաժն է պետության դեմ։

Իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա հրոսակախումբը հասցրել են վարկաբեկել ամեն բան՝ բանակը, եկեղեցին, պետական հաստատությունները, ոստիկանությունը, դատական համակարգը։ Հիմա էլ ամսով արձակուրդի է մեկնել։ Հայաստանը գոյատևելու մեկ տարբերակ ունի՝ հեռացնել այս «սաբոտաժնիկ»-ներին։ 

 

Սյունե Դանիելյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan