Արևմուտքում տրանսֆորմացվող փոփոխության համաշխարհային նշանակությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Տարբեր երկրներում մարդիկ իրենց մաշկի վրա զգում են Ուկրաինայում ընթացող պատերազմի և Արևմուտք-Ռուսաստան հակասության սրման հետևանքները՝ հենց թեկուզ միայն թանկացումների և ինֆլ յացիայի տեսքով։ Ուստի, տեղի է ունենում հանրային տրամադրությունների փոփոխություն՝ կապված առկա իրավիճակի հետ, ինչն էլ քաղաքական առումով նոր իրադրություն է ստեղծում։ Ռուսաստանի հետ դիմակայության արդյունքում եվրոպական երկրների տնտեսությունները խնդիրների առաջ են կանգնել, և էապես նվազել են աճի տեմպերը։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ում ևս դժգոհ են, որ հարկատուների վճարած պետական միջոցներից միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրվում Ուկրաինային, ու այնպես չէ, որ այդ օգնությունն իրավիճակի փոփոխության է հանգեցնելու։

Ընդհակառակը, ուկրաինական զորքերի հակահարձակումները ձախողվում են, ու ժամանակի ընթացքում էլ Ռուսաստանն ավելի շատ տարածքներ է վերցնում իր վերահսկողության տակ։ Այնինչ, ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենը խաղադրույք է անում Ուկրաինայի հնարավոր հաղթանակի վրա։ Զուգահեռաբար թե՛ ԵՄ-ում և թե՛ ԱՄՆ-ում մտահոգություններ կան, որ տրամադրվող օգնության մի զգալի հատվածը գնում է կոռուպցիոն նպատակներով։ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստանում է ընտրվելու դեպքում կանգնեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Նա նշել է, որ «այդ պատերազմը չպետք է նույնիսկ սկսվեր», ապա մեղադրել է նախագահ Բայդենին, որ աննախադեպ ահռելի գումարներ է «լցրել» Ուկրաինա՝ մոտ 200 մլրդ դոլար:

«Մենք չպետք է նման գումարներ ծախսենք»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքում մարդիկ են մահանում՝ «անիմաստ ու անօգուտ»: Ուշագրավ է, որ Թրամփ-Բայդեն «դեբատից», ապա և դրանից որոշ ժամանակ անց իր նկատմամբ տեղի ունեցած մահափորձից հետո Թրամփի վճռական կեցվածքը մեծապես բարձրացրել են վերջինիս վարկանիշը։ Բացի այդ, Թրամփը ցրում է իր մեծ տարիքի մասին մտահոգությունները և ընտրողներին ցույց է տալիս, թե հետագայում ով կարող է իրեն փոխարինել։ Դրա համար էլ նա փոխնախագահի թեկնածու է ընտրել երիտասարդ Ջեյմս Դեյվիդ Վենսին, որն իր հաջողության պատմությամբ հանրաճանաչություն ունի ամերիկյան հանրության շրջանում։ Միևնույն ժամանակ, Վենսի թեկնածությունը հանրապետականների համար այն առավելությունն է տալիս, որ վերջինս սերտ կապեր ունի սիլիկոնային հովտի և վենչուրային կապիտալի շրջանակում, որտեղից ֆինանսական հոսքեր կարող են ուղղվել քարոզարշավի ֆինանսավորմանը։

Թրամփի ընտրությունը մեծ աշխարհաքաղաքական փոփոխություն է խոստանում, քանի որ նա կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է առաջին հերթին կենտրոնանան ներքին խնդիրների վրա՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքար, զարկ տալ ԱՄՆ-ում արտադրությանը, պաշտպանել տեղական արտադրողներին և այլն։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը որոշակիորեն նվազեցնելու է իր միջազգային ներգրավվածությունը և անցնելու է մեկուսացման քաղաքականության։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն դեմ է, որ ԱՄՆ-ը ֆինանսավորի ու ապահովի ՆԱՏՕ-ի շրջանակներում իր եվրոպական դաշնակիցների անվտանգությունը։ Նա նշել է, որ իր ընտրվելու դեպքում պահանջելու է դաշնակիցներից, որ այդ երկրներն իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացնեն իրենց պաշտպանությանը։ Իսկ տարիներ շարունակ ռազմական ծախսերի բացակայությունը թույլ էր տվել եվրոպական պետություններին՝ զարգացնել տնտեսությունը և բարելավել բնակչության կենսամակարդակը։

Ու Եվրոպան արդեն իսկ պատրաստվում է պաշտպանական առումով նոր գծագրվող հեռանկարին։ Մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը և Ռուսաստանի հետ լարվածության թուլացումը Թրամփը հիմնավորում է նրանով, որ ներկայում Արևմուտք-Ռուսաստան առճակատումը պայմաններ է ստեղծում, որ Ռուսաստանը և Չինաստանը մերձենան, որի արդյունքում նրանք կարող են հարվածի տակ դնել ԱՄՆ-ի գերիշխանությունը։ Միևնույն ժամանակ, սպասվում է, որ Թրամփի ընտրության պարագայում կրկին զարկ է տրվելու պրոտեկցիոնիզմին ու առևտրային պատերազմներին, քանի որ հանրապետականները կարծում են, որ առաջիկայում ԱՄՆ-ին տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առումով կարող է մարտահրավեր նետել Չինաստանը, որը տարիների ընթացքում ահռելի պոտենցիալ է կուտակել ու շարունակում է առաջ ընթանալ։

Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա նախագահի՝ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում պետք է սպասել Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության նվազում, քանի որ նոր վարչակազմը առաջնահերթություն կդիտարկի ներամերիկյան խնդիրները, ապա դրանից հետո միայն միջազգային ազդեցության ընդլայնումը։ Եթե ԱՄՆ-ի ազդեցությունը որոշակիորեն թուլանա մեր տարածաշրջանում, ապա դա կազդի նաև Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության վրա։ Բացասական իմաստով: Փոխարենը, բնականաբար, Ռուսաստանն ավելի լրջորեն է զբաղվելու Հարավային Կովկասով: Ու այս դեպքում առանց այն էլ բարդ իրավիճակում գտնվող Հայաստանին երկու ընտրություն է սպասվում՝ կա՛մ կուլ գնալ Թուրքիայի պանթուրքական ամբիցիաներին՝ ընկնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ, կա՛մ էլ նորից սերտացնել հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ՝ այդ թվում նաև Թուրքիայի ամբիցիաներին հակազդելու թելադրանքով։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
website by Sargssyan