Բայդենը հեռացավ. ո՞վ կլինի դեմոկրատների թեկնածուն

Ուղիղ եթերում խայտառակ բանավեճից, շաբաթներ տևած քննարկումներից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Ֆեյսբուքյան իր էջում Բայդենը մեկ այլ գրառում էլ է արել, որպես թեկնածու աջակցություն հայտնելով փոխնախագահ Քամալա Հարիսին։

«Որպես կուսակցության թեկնածու 2020 թվականին իմ առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարիսին՝ որպես իմ փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ուզում եմ իմ ամբողջական աջակցությունն ու հավանությունը հայտնել Քամալայի թեկնածությանը՝ որպես մեր կուսակցության այս տարվա թեկնածու: Դեմոկրատնե՛ր, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։ Եկե՛ք անենք դա», - գրել է նա։

Հանրապետական թեկնածուի դեմ բանավեճերում գործող նախագահն իրեն չափազանց վատ էր ներկայացրել, կմկմացել, կորցրել մտքի թելը։ Դրանից հետո անգամ ազդեցիկ դեմոկրատները կոչ էին անում լքել ընտրապայքարը, կուսակցությանը հնարավորություն տալ ավելի երիտասարդ ու եռանդուն թեկնածուով գնալ ընտրություններին։

Բայդենի ընտանիքն ու մի շարք կողմնակիցներ պնդում էին, որ հենց նա պետք է շարունակի ընտրարշավը։ Տպավորություն էր, թե ծեր, ոչինչ չհասկացող ու գրեթե մահամերձ մարդուն քաշքշում են՝ իրենց քաղաքական նպատակների համար։ Ի վերջո, հաջողվել է փոխել թեկնածուին։ Բայդենի աջակցությունն ամենևին չի նշանակում, թե Քամալա Հարիսն ինքնստինքյան կդառնա դեմոկրատների թեկնածուն։ Շատերը պնդում են, որ նոր թեկնածուի հարցը պետք է կայացնել համագումարում, որտեղ էլ հնարավոր ամենառեյտինգային գործչիը պետք է գտնել։

Դեմոկրատական կուսակցությունն իր համագումարը կանցկացնի օգոստոսի 19-22-ը Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Այդ օրն էլ պարզ կլինի՝ ով կդառնա դեմոկրատների թեկնածուն, և կկարողանա արդյոք պայքարել Դոնալդ Թրամփի դեմ։ 

Լիլիթ Հովսեփյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan