Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով

Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին հատկացված 10 մլն եվրո օգնությունը տասնապատիկ ավելի վնաս է հասցնելու Հայաստանի և ՀԱՊԿ-ի գծով իր դաշնակիցների միջև հարաբերություններին։ Միջազգային կառույցներից, եվրոպական երկրներից Հայաստանը բազմիցս է գումարներ ստացել տնտեսական, սոցիալական կամ այլ կարիքների համար։ Խաղաղության հիմնադրամի տրամադրելիք գումարը թեև փոքր է, բայց բոլորովին այլ բանի մասին է, ինչը բնականաբար  պետք է արժանանար ռուսական կողմի վրդովմունքին։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ հայտնել է, թե Հայաստանին ռազմական օգնության համար 10 մլն եվրո հատկացնելու Եվրամիության ծրագրերը թելադրված են աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ուղղված Անդրկովկասում սեփական կործանարար ազդեցությունը տարածելուն։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` արևմտյան արշավն ուղղված է առճակատման պարտադրմանը և հետխորհրդային տարածքն աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի վերածելուն։ Ըստ նրա` Բաքվի և Երևանի միջև հակասությունների սրումը ծառայում է Ռուսաստանի Դաշնությանը և այլ անկախ երկրներին զսպելուն։ Նա ընդգծել է, որ սեփական պաշտպանական քաղաքականություն կառուցելն ինքնիշխան պետության գործն է, և ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել Մոսկվային։

Եվրամիության օգնությանն անդրադարձել են նաև Կրեմլից։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե Կրեմլում հարգանքով են վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, բայց հույս ունեն, որ այն չի վնասի Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների զարգացմանը։  «Չէինք ցանկանա, որ այդ որոնումներն իրականացվեն այն կերպ, ինչպես ժամանակին արել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ–կամ»,– սկզբունքով։ Քաղաքական տեսլականի այլընտրանքի բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,– բացահայտ սպառնացել է Պեսկովը։

Երևանին վաղուց են զգուշացնում, որ կարող է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը՝ ՌԴ հետ հարաբերությունները շարունակաբար փչացնելու դեպքում։ Փաշինյանի իշխանությունը, սակայն, կանգ առնել մտադիր չէ։ 

Անժելա Սաֆարյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan