«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը ես եմ դադարեցրել. ովքեր ասում են, որ ես ՌԴ-ի բարեկամն եմ, հիվանդ են. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ նրանք, ովքեր իրեն «Ռուսաստանի բարեկամ» են համարում, «հիվանդ են»:

«Նրանք սիրում են ասել, որ ես Ռուսաստանի բարեկամն եմ եղել, ես աշխատել եմ Ռուսաստանի համար, ես ռուս լրտես եմ եղել. այս մարդիկ հիվանդ են»,- ասել է Թրամփը:

Միաժամանակ, նախկին նախագահը նշել է, որ հենց իրեն է հաջողվել կասեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը։

«Ռուսաստանի ամենամեծ նախագիծը «Հյուսիսային հոսք 2»-ն է: Սա իր տեսակի մեջ ամենամեծ գազատարն է աշխարհում, որն անցնում է Ռուսաստանից Գերմանիա և ամբողջ Եվրոպա, և ես սպանեցի այն (նկատի ունի՝ դադարեցրել է շինարարությունը-Խմբ.)։ Ոչ ոք դա չէր անի ինձնից բացի, ես դադարեցրեցի այն: Այն կիսով չափ էր կառուցված»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ինքն է ներկայացրել մի շարք պատժամիջոցներ, որոնք արգելափակել են այս շինարարությունը:

Միևնույն ժամանակ Թրամփն ասել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությւոնը շարունակել:

«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը սկսվել է 2018 թվականին, սակայն այն այդպես էլ շահագործման չի հանձնվել գերմանական կողմից սերտիֆիկացման հետ կապված խնդիրների պատճառով։

2022 թվականի սեպտեմբերի 26-ին պայթյուններ են տեղի ունեցել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում, որոնք գազատարները շարքից դուրս են բերել:

Գայլերի հարձակում՝ Նորատուսում 501 գրամ «Մեթամֆետամինի» մաքսանենգություն (տեսանյութ) Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը Գիտության խթանում. Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց հիմնադրման 90-ամյա, վերաբացման 40-ամյա հոբելյանը «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը ես եմ դադարեցրել. ովքեր ասում են, որ ես ՌԴ-ի բարեկամն եմ, հիվանդ են. Թրամփ Արագածոտնում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների արդյունավետ իրականացումը Ինչ կերպարներով են Դեմի Մուրն ու Քիմ Քարդաշյանը ներկայացել Հելոուինի տոնին Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար Ինչպես բարելավել դեմենցիայով հիվանդների կյանքը․ գիտնականներ Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը ՄԻՊ-ը անհրաժեշտ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից 9 քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ ԱՄՆ-ում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել․ Լուկաշենկո «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված Իրանի քաղաքացուն պիստակներ էին բերել, որոնցում թաքցված թմրամիջոց է հայտնաբերվել Հատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը ԱրարատԲանկ․ 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ Կանոնակարգի նպատակը ոչ թե սահմանազատումն է, այլ Արցախից հրաժարումը․ Ավետիք Չալաբյան
website by Sargssyan