Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջ Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ» Ի՞նչ այլընտրանք կարող է առաջարկվել բացառիկ պայմաններին. «Փաստ» Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Վերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխին Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Կրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»
Եվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Այս պահին Երկրի վրա տեղի է ունենում G4 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն ԱզիզյանԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Նիկոլը չէ՞ր Արցախի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու․ ՇարմազանովԹրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Դեսպանների հետ ի՞նչ ունեն խոսելու․ «Հրապարակ»Անկուսակցականները չեն շտապում․ «Հրապարակ»Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանՀանձնարարել է ռեւանշ-հարցազրույց կազմակերպել ․ «Հրապարակ»Բանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»Ստյոպա Ասատրյանին իշխանավորները վստահեցրել են՝ «վարձքդ մեծ ա լինելու, չմտածես»․ «Իրավունք»4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ»Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Նախաքննական մարմինը պատրաստվում է դիմել դատարան. ով է գործը քննող դատավորն ու ինչ է հայտարարագրել
Տեսանյութեր
echo '
';

501 գրամ «Մեթամֆետամինի» մաքսանենգություն (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։

2024թ. հոկտեմբերի 25-ին  ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ  տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնատարի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է և իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով իրականացնում է բեռնափոխադրումներ, քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան, որը ԻԻՀ տարածքում վերջինիս փոխանցել է այդ երկրի քաղաքացի հանդիսացող անձը՝ Հայաստանում այն այլ անձի փոխանցելու նպատակով:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ պետական սահմանը հատելուց հետո, «KAMAZ» մակնիշի բեռնատարի վարորդին են մոտեցել ԱԱԾ Սյունիքի ՄՎ աշխատակիցները: Վերջիններիս կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է, որ ԻԻՀ տարածքում իրեն փոխանցվել է 2 փաթեթ` ինքնությունն անհայտ անձին ՀՀ-ում փոխանցելու նպատակով:

Ստացված տվյալների համաձայն՝ անձը, ով պետք է վերցներ նշված իբր քաղցրավենիքի պարունակությամբ փաթեթը, բեռնատարի վարորդին հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ինքն ընդառաջ կգա և Երևան-Մեղրի ավտոճանապարհին կվերցնի այն: Այդ հանգամանքը վարորդին կասկածելի է թվացել, քանի որ քաղցրավենիքի համար ոչ-ոք երկար ճանապարհ չէր անցնի և որոշակի կասկածներ ունենալով՝ ստուգել է փաթեթի պարունակությունը ու պարզել, որ դրանում առկա են բյուրեղանման զանգվածներ: Կասկածելով, որ փաթեթի պարունակությունը հնարավոր է՝ թմրանյութ է, վախից դրդված, այն թողել է բնակավայրերից մեկի տարածքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, տարված բացատրական աշխատանքների արդյունքում բեռնատարի վարորդը համապատասխան բնակավայրում ցույց է տվել փաթեթների գտնվելու վայրը։ Զննությամբ դրանք հայտնաբերվել և վերցվել են։ Պարզվել է, որ փաթեթում առկա է եղել ընդհանուր 501,93 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ: Նշանակվել է դատայնութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված պոլիէթիլենային փաթեթներից մեկում առկա 240 գրամ քաշով զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն, որի արդյունքում տվյալներ են ստացվել վերոհիշյալ ԻԻՀ քաղաքացու հետ ՀՀ տարածքում առերևույթ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող երկու անձանց ինքնության մասին, որոնցից մեկը Սյունիքի, իսկ մյուսը՝ Գեղարքունի մարզի բնակիչ է:

Իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են՝ թաքստոցում պահված փաթեթը վերցնելու պահին:

Նշված երկու անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել, և նրանց մեղադրանք է ներկայացվել:

Դատարանը բավարարել է վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից  ներկայացված միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ: