Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։

«Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` կտրոն քաշելու եղանակով։

Քանի որ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք Հայաստանի Հանրապետությունից ելքի համար պարտադիր պետք է ունենան վավեր անձնագիր և փախստականի վավեր վկայական, հորդորում ենք առաջիկայում ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու դեպքում չսպասել մինչև փախստականի վկայականի վավերականության ժամկետի ավարտը, այլ նախապես զբաղվել այդ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ։

Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում և նախատեսում է այցելել Հայաստանի Հանրապետություն, ապա կարող է ներկայացնել միայն վավեր անձնագիր, իսկ եթե նախատեսում է այցելել այլ/երրորդ երկիր, ապա պետք է դիմի իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն՝ նոր վկայական ստանալու համար։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։

Նույնիսկ եթե վկայականի վավերականության ժամկետն անցել է, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո, մինչև չդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Դրա համար Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային բաժիններ։

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո 070 ծածկագրով անձնագիրը չի դակվում և վերադարձվում է քաղաքացուն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրասիա» ԻՀԿ-ն կազմակերպեց երեկո՝ նվիրված Լերմոնտովի ստեղծագործություններին Մանրամասներ՝ Արցախի բնակչությանը տրվող աջակցության ծրագրի վերաբերյալ Արարատում «Opel»-ը հայտնվել է ջրանցքում․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել Եվրոպան մոտ է Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը. Bloomberg «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները մանկասայլակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Գայլերի հարձակում՝ Նորատուսում 501 գրամ «Մեթամֆետամինի» մաքսանենգություն (տեսանյութ) Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը Գիտության խթանում. Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց հիմնադրման 90-ամյա, վերաբացման 40-ամյա հոբելյանը «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը ես եմ դադարեցրել. ովքեր ասում են, որ ես ՌԴ-ի բարեկամն եմ, հիվանդ են. Թրամփ Արագածոտնում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների արդյունավետ իրականացումը Ինչ կերպարներով են Դեմի Մուրն ու Քիմ Քարդաշյանը ներկայացել Հելոուինի տոնին Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար Ինչպես բարելավել դեմենցիայով հիվանդների կյանքը․ գիտնականներ Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը ՄԻՊ-ը անհրաժեշտ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից 9 քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ ԱՄՆ-ում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել․ Լուկաշենկո
website by Sargssyan