Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան, ինչպես նաև ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա շարժական գույք չի հայտարարագրել: Պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տաթևիկ Ռևազյանը հայտարարագրել է 40000 ԱՄՆ դո լար, 250000 դա ն ի ա կ ա ն կրոն և 15000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 000 ԱՄՆ դոլար և 500 000 ՀՀ դրամ:

Հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 56 400 ԱՄՆ դոլար:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը նա զբաղեցնում է այս տարվա հուլիսի 10–ից: Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանը երկար տարիներ ապրել է Դանիայում: Մինչ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվելը, նա աշխատել է «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն: 2015–2017թթ. նա եղել է «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջերը, իսկ ավել ի վաղ՝ 2013–2016թթ., եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիրը և նույն հ/կ–ում զբաղեցրել գործ ադիր տնօր են ի պաշտոնը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Կյանք կա՞ մահից հետո. կլինիկական մահ տարած անձինք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ մահանալուց հետո. ապշեցուցիչ է Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում. «Փաստ» Սևանի «ծաղկումը» չի կանխի ջրառը. «Փաստ» Բարի գործի համով մրցանակը. «Երկրի համով դեմք» մրցանակը շնորհվել է Հովհաննես ՀովակիմյանինՆոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին. «Փաստ» «Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ»
Ամենաընթերցված