Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից

Աշխարհի 7 երկրներ՝ Ալբանիան, Բութանը, Նեպալը, Պարագվայը, Իսլանդիան, Եթովպիան և Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունն անցած տարվա ընթացքում իրենց էներգիայի 99,7 %-ը ստացել են վերականգնվող էներգիայի աղբյուրներից՝ գեոթերմալ, հիդրո, արևային և քամու էներգետիկայից։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ աշխարհի ևս 40 երկրներ 2021-2022 թվականներին իրենց էլեկտրաէներգիայի 50 %-ից ավելին արտադրել են վերականգնվող էներգիայի աղբյուրների շնորհիվ։

Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մարկ Յակոբսոնը, որը հետազոտողների խմբի ղեկավարն է, նշել է, թե սրանք չափազանց ուշագրավ տվյալներ են, և տասնյակ այլ երկրներ ունակ են կարճ ժամանակահատվածում իրենց էներգիայի մինչև 100 %-ը ստանալ էներգիայի վերականգնվող աղբյուրներից։

2022 թվականին Մեծ Բրիտանիան, օրինակ, 41,5 % է արձանագրել, ինչը 10 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Շոտլանդիայում 2022 թվականին վերականգնվող էներգետիկայի աղբյուրները ապահովել են երկրի ընդհանուր սպառման 113 %-ին համարժեք էլեկտրաէներգիա, ընդ որում, այս էներգիայի մի հատվածը վաճառվել է Անգլիայի և Ուելսի տարածքում, իսկ Շոտլանդիայում, բացի վերականգնվող էներգիայի աղբյուրներից կան նաև այլ էլեկտրակայաններ։

Հայաստանը արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Սուսան Մամյան

Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան
website by Sargssyan