Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում, խոսելով 2018-ին Իջևանում անտառահատների բողոքի հետ կապված Փաշինյանի իշխանության արձագանքի մասին, պատմեց, որ այդ ժամանակ «Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց մի խումբ բողոքում է, հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»»: Սա Փաշինյանին բնորոշող ամենատիպիկ վկայություններից մեկն է: Տեսնես՝ հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը իր ընկերոջը՝ ՆԳ նախարարին: Այս հարցն առաջին պլան է գալիս սկսյալ դեռ Կիրանցում ոստիկանական «սևաբերետ» ստորաբաժանման դրսևորած բռի վայրագություններից, երբ խաղաղ բնակչության վրա հարձակվելուց հետո նրանք... ողջագուրվում էին միմյանց հետ, ասես՝ մի մե՜ծ սխրանք էին գործել, մի մե՜ծ հաղթանակ էին տարել:

Հիմա Փաշինյանի «ներքին հրահանգի» բովանդակությունը երևում է, օրինակ՝ երեկ «կարմիրասևբերետավոր» ոստիկանների խայտառակ ու մարդատյաց (այս դեպքում՝ հայատյաց) պահվածքով, կանանց, անչափահասների, զոհվածների մայրերի, ընդհանրապես խաղաղ ցուցարարների նկատմամբ թիրախավորված հարձակումներով: Առանձնահատուկ պետք է ընդգծել «բերետավորների» նպատակային թշնամական, ագրեսիվ պահվածքը լրագրողների նկատմամբ, որի հետևանքով վնասվածքներ ստացան մեր երկու գործընկերներ: Ու ինչն է հատկանշական. «բերետավորներն» ու նրանց գլխավորողը այդ ամենը անում էին առանձնահատուկ հաճույքով, այնպիսի պատրաստակամությամբ, որ 1 քաղաքացու ասֆալտին ծեփելու համար միմյանց հերթ չէին տալիս ու իրար էլ էին «հեծնում»:

Վերջում հավելենք, որ երեկ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել մոտ 200 խաղաղ ցուցարար: Ինչպես տեսնում ենք, օր օրի վրա այդ թիվը մեծանում է: Իսկ ինչի՞ մասին է խոսում այդ հանգամանքը: Թե՛ ոստիկանական ուժերի աճող ագրեսիան, թե՛ բերման ենթարկվողների օրավուր աճող թիվը խոսում է առաջին հերթին նրա մասին, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ ծավալներ է ստանում: Դա էլ իր հերթին անհանգստացնում է իշխանություններին, որոնք քաղաքացիների նկատմամբ բռնարարքների են դիմում՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, ամեն ինչի պատրաստ է: Նման օրինակների պակաս չկա: Սակայն դա՝ մինչ այն պահը, երբ հանրային պահանջի ծավալներն անկասելի կլինեն: Չհաշված մնացյալ գործոնները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք. Վահե Հովհաննիսյան Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է. Արշակ Կարապետյան Սելարայանի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Ֆաթեհ»-ին Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը Իսկ «ձեռքը կտրելն» ի՞նչ եղավ. «Փաստ» Այս գործը պարզապես հրաշալի են անում. երբ թշնամիների շահերն առավել մոլեռանդ են պաշտպանում. «Փաստ» Արցախը հազարամյակներով անառիկ պահած, իրական հայկական հայրենիք է, ու մենք այնտեղ կվերադառնանք. Չալաբյան «Փոփոխություն հնարավոր է անել՝ բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը». «Փաստ» Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» «Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների». «Փաստ» Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ» Կարելի է գտնել այլ դաշնակիցներ, բայց որքանո՞վ է դա ձեռնտու հենց իրեն՝ Հայաստանին. Գասումյանով Ձերն է Երևանը դեպի լավը փոխելու, զարգացնելու և հզորացնելու ուժը. Ավինյանի ուղերձը՝ շրջանավարտներին Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Երեւանի մասնաճյուղում անցկացվել է ՏՏ ոլորտի սթարթափ նախագծերի ուսանողական մրցույթ Աստղագուշակներն անվանել են կենդանակերպի նշանները, որոնք ամենահաջողակն են կարիերայում Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել Ստամբուլում հրաձգության հետևանքով` երեք մարդ է մահացել
website by Sargssyan