Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղելԿասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըՎախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համարԹրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետԴասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է, անձնակազմը, ըստ ամենայնի, զոհվել էՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթերՇվեյցարացի պատգամավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը տեսնում է Բաքվի նկատմամբ միջազգային ճնշման ճանապարհովԿհիմնանորոգվի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհըԱյս պահին Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչՓաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան«Նոան» ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում էԱմենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոցԱյս վարչախումբը բերել է թե տեխնիկական, թե կառավարչական բազմապիսի խնդիրներ. Հրայր ԿամենդատյանՀայաստանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարությունԻրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը»

«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, այսօր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: «Փաստի» հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Առերևույթ հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստել, որով ասում ենք՝ այդ հանձնաժողովի անդամները, ինչպես նաև վարչապետը, որի որոշմամբ այդ հանձնաժողովը ստեղծվել է, գերազանցել են իրենց իրավասությունները: Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հայտնի հայտարարությունը դուրս է գալիս մեր իրավական դաշտից, որովհետև ոչ մի ներպետական ընթացակարգ չի անցել:

Ինչպե՞ս կարող են սյուներ տեղադրել: Առավելագույնը, ինչ կարող են անել, նոր պետական սահմանագիծ համաձայնեցնելն է, բայց այդ համաձայնեցումը պետք է ընդունվի պետության կողմից»: Ըստ Չալաբյանի, սահմանագծման և սահմանազատման այն գործընթացը, որ հիմա փաստացի տեղի է ունենում Տավուշի սահմանագծի հատվածում, իր էությամբ ապօրինի է: «Ինչո՞ւ, որովհետև ստեղծված հանձնաժողովն իրավասություն ունի միայն բանակցելու: Բանակցություններից հետո այն փաստաթուղթը, որը բանակցվել է, պետք է վերածվի միջազգային պայմանագրի, այսինքն՝ կնքվի: Այդ հանձնաժողովը, որը ստորագրել է փաստաթուղթ ադրբեջանական կողմի հետ, բացարձակ իրավասու չէ նման թուղթ ստորագրելու, վերցնելու ինչ-որ ժամկետների ապահովման պարտավորություններ և այլն, դա իր իրավասություններից բացարձակ վեր է: Խոսքը վերաբերում է երկրի տարածքների փոփոխությանը, դրա իրավասությունն ունի միայն ամբողջ ժողովուրդը հանրաքվեի միջոցով:

Հետամուտ ենք լինելու, որպեսզի այդ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվի: Ապրում ենք իրավական պետությունում, Սահմանադրություն է գործում: Եթե կան մարդիկ, որոնք համարում են, որ Սահմանադրությունից վեր են, խորապես սխալվում են: Իրենք փորձում են իրենց վեր դասել, բայց Սահմանադրությունից վեր չեն: «ՀայաՔվեն» որպես քաղաքացիական, իրավական, ժողովրդավարական նախաձեռնություն հետամուտ է լինելու, որ մեր Սահմանադրությունը պահպանվի»,-ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում