Ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել Ծառուկյանի շռնդալից ընդունելությունը մարզերում

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախընտրական քարոզարշավի համար նախատեսված 12 օրից արդեն 8-րդ օրն է ընթանում: Քաղաքական ուժերը ջանում են հասցնել լինել բոլոր մարզերում, հանդիպումներ ունենալ բնակիչների հետ: Նորելուկ ուժերի դեպքում սա իրենց մասին հայտնելու ամենաօպտիմալ տարբերակներից մեկն է:
Իսկ ահա այն ուժերը, որոնք երկար ժամանակ են քաղաքական դաշտում, և իրենց կենսագրությամբ դրական հետք են թողել ժողովրդի կենսակերպի վրա, նախընտրական հանդիպումների ժամանակ արժանանում են պատշաճ ընդունելության:
Ասվածի լավագույն վկայությունը այն փաստն է, որ բոլոր մարզերում, բոլոր համայնքներում Ծառուկյանին դիմավորում են աղուհացուվ: Բացառություն չէր նաև երեկ Արմավիրի մարզը, որտեղ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպման էր ժամանել: Արմավիրի մարզում զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ, իսկ ասօր, ցավոք, մեր երկրում գյուղացիական տնտեսությամբ զբաղվող մարդիկ իրենց ապրանքը մշակելուց զատ ստիպված են մտածել նաև դրա իրացման մասին: Հաճախ դա առավել մեծ խնդիր է դառնում: Իսկ այս հարցում մշտապես նրանց կողքին է Գագիկ Ծառուկյանը, ով փորձում է հնարավորինս օգնել բոլորին:
Արմավիրի մարզում երեկ բնակիչները իրենց երախտագիտությունը դրսևորեցին Գագիկ Ծառուկյանին դիմավորելիս: Կազմակերպվել էր հիրավի դիտարժան արարողություն՝ բազմահազարանոց մարդկանց ներկայությամբ:
Ամբողջ մամուլը ողողած այս նորությունը, թերևս, ոմանց օրգանիզմը ի զորու չի եղել մարսել:
Այսօր տխրահռչակ կայքերից մեկը՝ mamul.am-ը, ծախված լրատվականի իր հոգեբանությանը համապատասխան մի էժան նյութ է հրապարակել, թե իբր ամիսներ առաջ մեծ շուքով բացված և ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ խոշորագույն ներդրումներից մեկը հանդիսացող Մայնինգ ֆերման ճգնաժամի առաջ է: Այս լրատվականի ողորմելի լրագրողը, ով այդ պատվերի կատարումը իր վրա է վերցրել, նույնիսկ ավելի հետաքրքրիր և հավատի արժանի մի սուտ անգամ չի կարողացել հորինել, ուղղակի գրել է, թե լսել ենք, ասում են, և այս շարքի հերթապահ բառեր: Իհարկե, բոլորս ենք հասկանում, որ ֆերմայում ամեն ինչ կարգին է, առավել ևս, երբ բիթքոինի արժեքը միջազգային շուկայում բնավ էլ այս պահին չի նվազում:
Հասկանալով, որ պատվերը փնթի է կատարվել, նույն լրատվամիջոցը փորձել է պատվիրատուի սիրտը շահել մեկ այլ նյութով, թե իբր համացանցը զվարճանում է Ծառուկյանի մեկ այլ ելույթի շուրջ, որում նա կիառում է լորդուհի տերմինը:
Հանուն արդարության, պետք է փաստել, որ կին լորդերի համար հայերենն ունի տերմին՝ լորդուհի: Որքան էլ դա մեր ականջին խորթ, այսպես ասած, ականջին չնստած արտահայտություն է, այնուամենայնիվ, դա այդպես է:
Երկրորդ, նույն համացանցը ամեն օր, ամեն րոպե զվարճանում է հենց նույն mamul.am-ի հրապարակումների վրա, որոնք երբեմն մառազմատիկ են՝ կախված, իհարկե, վճարված գումարի չափից:
Եվ երրորդ, ի տարբերություն Ծառուկյանի, տվյալ ողորմելիները կյանքում մի օգտակար նյութ անգամ չեն գրել, էլ չենք խոսում պետությանն օգտակար լինելու մասին:
Թուլացե՛ք և վայելե՛ք գրագետ քարոզարշավը, ողորմելիներ:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված