Անմիջական խոսքը փորձում են դարձնել շահարկման առարկա

Վարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անվիճելի փաստ է որ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքների ընթացքում, իր ելույթներում անրադառնում է հասարակությանը հուզող ամենառաջնային խնդիրներին, որոնք շտապ լուծման կարիք ունեն և ժողովրդին հնարավորինս պարզ և հասկանալի լինելու համար, հաճախ օգտագործում է բառեր և արտահայտությունններ որոնք գրքային չեն, սակայն լայն կիրառություն ունեն հասարակության մեջ և ավելի պարզ և հասկանալի են հասարակ մարդուն: Այսպես ասած « ժողովրդի լեզվով » խոսելը քաղաքականության մեջ տարածված է ամբողջ աշխարում, սակայն որոշ կեղծ լրատվականներ չկարաողանալով քննադատելու որևէ այլ բան գտնել փորձում են ժողովրդի հետ Գագիկ Ծառուկյանի անմիջական խոսքը և շփումը այլ գույների ներքո ներկայացնել: Որոշ հոդվածագրիրներ փորձելով քննադատական հոդված գրել, կառչել են Գագիկ Ծառուկյանի « լորդեր և լորդուհիներ » արտահայտությունից, որը թեև հայերենի մեջ լայն կիրառություն չունի, սակայն առկա են բարոն-բարոնուհի, կաjսր-կաjսրուհի և այլ օրինակներ, որոնք լայն կիրառվում են, և որևէ մեկի զարմանքը չեն հարուցում: Գագիկ Ծառուկյանը հայտնի է բազմապրոֆիլ գործունեությամբ, սակայն արի ու տես որ նա իր ելույթներում նաև լեզվաբանական դասեր կարող է տալ որոշ խմբագիրների, ովքեր լրագրողական գործունեության մեջ հայտնվել են պատահաբար և չեն տիրապետում հայոց լեզվի տարրական կանոնների և գիտելիքների: Եվ հենց դա է պատառը կամ էլ դա փորձում են պատճառ դարձնել, որպեսզի շահարկեն Ծառուկյանի անունը, չէ որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ակնհայտ է, որ Ծառուկյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի վարկանիշը օրեցօր բարձրանում է:

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված