«Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում

Օրերս «Դե ժպտա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Ձմեռ պապի հետ միասին այցելել էին «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատուն, ուր արդեն շուրջ 5 տարի ապրում են 108 խնամքի կարիք ունեցող հաշմանդամ երեխաներ։ Տոնական միջոցառումը սկսվեց Ձմեռ պապի այցով, իսկ մանկատան սաները հյուրերին ողջունեցին իրենց գեղեցիկ և ուրախ կատարումներով: Կազմակերպության նախագահ Լանա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ է, ինչ զբաղվում է բարեգործությամբ, այցեր է կազմակերպում հիմնականում այն խոցելի խմբերին, ովքեր մշտապես ուշադրության և ժպիտի կարիք ունեն: Անհատական և ընտանեկան բարեգործական այցելություններից բացի, վերջերս հիմնադրել է «Դե ժպտա» հասարակական կազմակերպությունը, որի նպատակը այս պայծառ գաղափարի շուրջ համախմբելն է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են բարեգործությամբ, ովքեր իրենց ջերմությամբ և հոգատարությամբ ցանկություն ունեն ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող մարդկանց: 

«Ես երբևէ չեմ փորձել ավելի շատ ջերմության կարիք ունեցող մարդկանց առանձնացնել մեզնից: Եվ եթե ամեն մեկս տարվա մեջ գեթ մեկ օր կամ մեկ ժամ տրամադրենք և լինենք նրանց կողքին և ջերմացնենք նրանց, ապա երջանկությունից փայլող նրանց աչքերն էլ մեզ կջերմացնեն»,- ասաց Լ. Հովհաննիսյանը:

Կազմակերպության ղեկավարը` սովորելով արտերկրում, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով, վերջերս է վերադարձել հայրենիք, և հիմա փորձում է դրսի բարեգործական փորձը նույնպես իր հետ բերել Հայաստան և մի յուրօրինակ «հեղափոխություն» անել այս դաշտում: Ինքնաֆինանսավորմամբ աշխատող կազմակերպության ղեկավար Լ. Հովհաննիսյանը զրույցի ընթացքում նշեց նաև, որ նվերները հիմնականում հավաքվում է ընկերների, բարեկամների, ծանոթների միջոցով: 

«Ինձ ոգևորում է, որ Հայաստանում շատ կան նմանատիպ կազմակերպություններ: Մենք ևս համագործակցում ենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ և փորձում ենք ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող մարդկանց: Սա ընդամենը բարի գործ է , որը, կարծում եմ, անպայման շարունակական է լինելու»,- ասաց Լ. Հովհաննիսյանը:

 
դիտվել է 1 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված