Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը

ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁՙ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ: Հաղորդավար, պրոդյուսեր, պետական գործիչ Ալեն Սիմոնյանը ծնվել է 1980թ. հունվարի 5-ին, Երևանում: 1986-96թթ սովորել է Երևանի Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, 1996-2000թթ` Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1995-96թթ խաղացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈւՀԱ թիմի կազմում և դարձել «Շարմ» ընկերության կողմից կազմակերպած հայաստանյան լիգայի չեմպիոն: 2002-03թթ աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, 2003-04թթ` «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ: 2004-10թթ հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը: 2007-10թթ աշխատել է «TV 5» հեռուստաընկերությունում և «Ֆոկուս» պրոդյուսերական կենտրոնում: Եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հիթ շքերթ» և «TV 5» հեռուստաընկերության «Տեխնոպարկ» հաղորդաշարերի հաղորդավարը: Նկարահանվել է տեսահոլովակներում, «Փախուստ» և «Հիպոկրատի երդվյալները» հեռուստասերիալներում: Վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահի» ռադիո նախագծերը «Սիթի FM» կայանում, բազմաթիվ համերգներ, այդ թվում` ԱՄՆ-ի «Գոլդեն սթար» հայկական մրցանակաբաշխությունը: Հանդիսացել է «Ալա Բալա Նիցա» ֆիլմի գծային պրոդյուսերը: 2011թ-ից հանդիսացել է «No comment» ներկայացման ադմինիստրատորը: 2010թ-ից հիմնել է «A company» պրոդյուսերական կենտրոնը, որի շրջանակներում աշխատել է հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` որպես երաժշտական պրոդյուսեր: 2011թ-ից սկսել է զբաղվել հրապարակային հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Հանդես է եկել մի շարք հրապարակումներով: 2013թ-ից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ընկերության գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը: 2013-15թթ սովորել է ՀՀ ԳԱԱ քաղաքագիտության ֆակուլտետում: 2015թ-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ է, 2018թ-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:

դիտվել է 14 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված