7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան

7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10–ին։ Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Միջոցառում կլինի, որի ժամանակ պաշտոնապես կհանձնվեն պատգամավորական մանդատները»,– ասաց նա։

Նշենք, որ 7-րդ գումարման ԱԺ–ն ունի 132 պատգամավոր, որից 88 մանդատը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ–ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախատեսված է հունվարի 14-ին՝ երկուշաբթի, ժամը 10։00-ին։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված