Գագիկ Ծառուկյանը ներդնում է բոլոր հնարավոր ռեսուրսները՝ Արցախի ճանաչման գործընթացին նպաստելու համար

Սոֆիա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախորդ տարի Արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացը թևակոխեց նոր փուլ , ինչով մեզ ևս մեկ քայլ մոտեցրեց Ազատ Արցախ ունենալու մեր վեղեմի նպատակին: Հիմա, երբ բանակցային գործընթացների շարունակվում են նոր հարթակներում և նախկինում բացառված թեզերը կամաց-կամաց մոտենում են «իրականությանը», ծագում է նոր խնդիր ՝ Արցախը էլ ավելի ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը:
Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Արցախի ճանաչման գործընթացին անմիջականորեն նպաստում է նոր ԱԺ-ի մեծությամբ 2-րդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը , ով իր ամեն քայլով էլ ավելի լսելի է դարձնում Արցախի անունը: Սկսենք նրանից, որ նախորդ տարի Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցներով Հայաստան հրավիրեց Եվրոխորհրդարանի իշխող կուսակցության պատգամավորներին և ուղեկցեց դեպի Արցախ ՝ տեղում վիճակին ծանոթանալու և Եվորխորհրդարան Ադրբեջանի կողմից որպես սադրիչ գործուղղվածների ստերից խուսափելու նպատակով: Այդ քայլը մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում, քանզի չէր ունեցել նախադեպ:
Այս տարի կարծես թե Ծառուկյանը որոշում կայացրեց մոտենալ այս հարցին մեկ ուրիշ կողմից՝ որոշում կայացվեց Արցախում բացել ՀԱՕԿ մասնաճյուղ, որի նպատակը լինելու է Արցախի մարզիկներին ապահովել նորագույն սպորտային մարզասարքերով, էլ ավելի զարգացնել նրանց սպորտային հմտությունները և հնարավորություն տալ մասնակցել միջազգային մրցույթներին, այդ թվում նաև օլիմպիական խաղերին: Սա նույնպես շատ հեռանկարային և կարևոր քայլ է , քանզի հաղթանակի դեպքում Հայաստանի և Արցախի դրոշների թափահարումը միջազգային հարթակներից կնպաստի թե Արցախի հայտնիության փեռքբերմանը, և թե օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրության արթնացմանը դեպի Արցախ:
Պետք է նշել նաև, որ այս ամենով չեն սահմանափակվել Ծառուկյանի ներդրումներն այս բարի գործում: Պարզվում է, ռուս հայտնի բլոգեր Արեքսանդր Լապշինի ազատման հարցում էլ է մեծ Գագիկ Ծառուկյանի ներդրումը: Ով չգիտի տեղեկացնեմ, որ Լապշինը բավականին մեծ լսարան ունեցով բլոգեր է, ով տարիներ շարունակ փորձել է ճանաչելի դարձնել Արցախը, ինչի համար էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզման է արժանացել և որոշ ժամանակ զրկվել ազատությունից: ԵՎ իրոք շատ հաճելի է, որ նրա գործն անշնորհակալ չմնաց, և Գագիկ. Ծառուկյանն օգտագործեց իր բոլոր միջոցները օր առաջ Լապշինին ազատելու համար: Հայաստան կատարած այցի ժամանակ Լապշինը հանդիպում ունեցավ Ծառուկյանի հետ և անձամբ իր շնորհակալությունն հայտնեց աջակցության և սատարման համար

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեքՀաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել Է կնոջը. կինը մահացել է Փաշինյանը հրաժարվեց խոսել Քոչարյանի գործի մասին (տեսանյութ) Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ է ստացել. տեղափոխում են ԵրեւանՆիկոլ, ո՞նց չես ճանաչում ինձ, ես ու դու ենք սկսել այս պայքարը. Միջադեպ՝ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին (տեսանյութ) Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ամենաընթերցված