Արցախի ռազմամարզական վարժարանն այլևս նոր մարզագույք ունի`հայրենական սպորտի ղեկավարի խոսքն ինչպես միշտ գործով է ապացուցվում

Սերոբ Ամրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արցախի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը այլևս նոր մարզագույք ունի, վարժարանին մարզագույքով է ապահովել հայրենական սպորտի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Տարիներ շարունակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով մեծածավալ մարզագույք է հատկացվում ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի դպրոցներին: Արդեն վերջերս Գագիկ Ծառուկյանը մեծ քանակությամբ մարզագույք էր նվիրել Արցախի զորամասերին, խոստանալով որ դա շարունակական բնույթ է կրելու: Եվ ահա օրեր առաջ մարզագույք և մարզահագուստ հատկացնելու խնդրանքով վարժարանի տնօրինությունը դիմել էր ՀԱՕԿ նախագահին: Հավատարիմ մնալով սպորտի զարգամանը ուղղված իր ջանքերին, ընդամենը օրեր անց ևս մեկ վարժարան ապահովվեց մարզագույքով: Վարժարանի հրամանատարադասախոսական կազմը շեշտում է նման մարզագույք ունենալու կարևորությունը ձեռնամարտի պարապմունքները ավելի բարձր մակարդակով իրականացնելու համար, որն էլ իր հերթին հնարավորություն կտա ավելի լավ ու արդյունավետ մարզվել: Կունենանք ավելի ուժեղ և մարտունակ զինվորներ, չէ որ ինչքան ուժեղ, կոփված ու մարտունակ է զինվորը, այնքան անառիկ է մեր սահմանը:
Դե ինչ մնում է միայն մի բան ասել, որը լավագույն է բնութագրում Գագիկ Ծառուկյանի նվիրումը երկրում սպորտի զարգացմանը՝ հայրենական սպորտի ղեկավարի խոսքը գործ է:

 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեքՀաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել Է կնոջը. կինը մահացել է Փաշինյանը հրաժարվեց խոսել Քոչարյանի գործի մասին (տեսանյութ) Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ է ստացել. տեղափոխում են ԵրեւանՆիկոլ, ո՞նց չես ճանաչում ինձ, ես ու դու ենք սկսել այս պայքարը. Միջադեպ՝ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին (տեսանյութ) Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ամենաընթերցված