Գավառի բնակարաններից մեկի հյուրասենյակում ՌԴ 63-ամյա քաղաքացու դի են գտել

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 13-ին՝ ժամը 00։46-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Ն. Չ.-ի (ծնված 1956 թ., ՌԴ քաղաքացի) դին։

 

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված