Արցախում պայքարում են բջջային կապի մենաշնորհի դեմ, Աշոտ Ղուլյանը պաշտպանում է միակ օպերատորին

Արցախում ձևավորվել է ԱԼՕ (Աշխարհի լավագույն օպերատոր) նախաձեռնող խումբ, որը պայքարում է Ղարաբաղ Տելեկոմի մենաշնորհը վերացնելու համար:

Այդ առիթով, ԱՀ Ազգային ժողովում 2019 թ-ի ապրիլի 26-ին տեղի է ունեցել քննարկում, որը, սակայն, տապալվել է Արցախի միակ օպերատոր ՂՏ տնօրենի մեկնաբանությունների ու հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառով: Մինչդեռ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցման մասին» օրենքի նա պարտավոր էր պատասխանել բոլոր հարցերին և պարզաբանումներ տար, թե ինչու է իրենց կողմից մատուցվող ծառայությունների գներն այդքան բարձր:

Հետաքրքիր է, որ Ղարաբաղ Տելեկոմի տնօրենի՝ ներկաների հարցերին չպատասխանելու ցանկությունն իրականացնելու համար Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ քննարկումը կասեցվում է, և այն կշարունակվի նրանց հետ ում կընտրի ՂՏ տնօրենը:

«Հաջորդ հանդիպումը տեղի կունենա այն ձևաչափով ինչ ձևաչափով, որ կցանկանա ՂՏ տնօրենը, իսկ այդ քննարկումնները կանցկացվեն փակ ռժիմով»,- ասել է ԱԺ նախագահը:

Orer.am-ը տեղեկացավ, որ մաիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ նախագահի կողմից խոստացած փակ քնարկումը, սակայն դրա արդյունքները դեռ մինչ օրս չեն հրապարակվել: ՂՏ-ի այս պահվածքը և վերաբերմունքը բացասական հետևանքներ է առաջացրել բնակչության տրամադրությունների վրա, սակայն, զարմանալի է, որ ԱԺ-ն այնուամենայնիվ չի շտապում զիջումների գնալ:

Ստացվում է, որ Ղաբարաղ Տելեկոմի տնօրենը արհամարհել է Արցախի Հանրապետության բնակչության պահանջն ու Ազգային Ժողովի բարձր ամբիոնը: Չնայած դրան, ԱԼՕ նախագիծը վայելում է հասարակության լայն շրջանակների հարգանքը և խոստանում է պայքարել այնքան ժամանակ, մինչև Արցախում վերանա բջջային օպերատորի մենաշնորհը, երկրում ձևավովի բջջային ծառայությունների մատուցման արդարացի գին և ապահովվի որակյալ կապի ծառայության հնարավորություն:

Բացի այդ, նախաձեռնող խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2002թ-ից մինչ օրս, այս ընկերությունը գործունեություն սկսելով Արցախում տարիներ շարունակ չհիմնավորված գնային քաղաքականություն է վարել, ինչը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ցավոք՝ անտեսվել է:

Այսինքն՝ ոչ պատշաճ և անորակ կապ տրամադրելով, ՂՏ ՓԲԸ-ը ստացել է գերշահույթներ, որից, սակայն, չի ուզում հրաժարվել: Վերլուծելով նախորդ տարիների փորձը նախաձեռնող անդամները քայլեր են ձեռնարկելու հետևյալ նպատակներն իրականացնելու համար.

1. Քայլեր են ձեռնարկելու մենաշնորհը վերացնելու և մրցակցային պայմաններ ստեղծելու համար:

2. Պայքարելու են ՂՏ ընկերության կապի և համացանցի որակի բարելավման, ինչպես նաև սակագների իջեցման համար:

3. Ստեղծելու են հանրային վերահսկողության մեխանիզմներ՝ կապի որակը բարձրացնելու նպատակով:

4. Հետագայում կապի ոլորտում մեքենայությունները բացառելու համար ձեռնարկելու են միջոցառումներ՝ ակնկալելով հասարակության լայն աջակցությունը:

5. Հետամուտ են լինելու յուրաքանչյուր բաժանորդի բողոքի արդարացի լուծման և նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար:

ԱԼՕ նախաձեռնող խումբը պատրաստ է նաև համագործակցել քաղաքացիների հետ, լսել նրանց առաջարկությունները ու բողոքները և ամեն կերպ աջակցել, որպեսզի դրանք իրավասու մարմիննրի միջոցով լուծվեն:

Նախաձեռնող խմբի անդամները հայտարարում են նաև, որ իրենց գերնպատակը ուղիներ փնտրելն է, որպեսզի Արցախի բաժանորդների համար հնարավոր լինի ապահովել աշխարհի լավագույն օպերատորի ներկայությունը և հնարավորություն ընձեռվի, որ արցախցիները ևս կարողանան ժամանակակից տեղեկատվական միջոցներից անարգել օգտվելու դիմաց աստղաբաշխական գումրաներ չվճարել, առավել ևս, երբ նման ծառայությունների համար ներկայում գանձվող գումարների տրամաբությունն իրենց համար հասկանալի չէ:

 

Արմինե Գրիգորյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. անպայման կարդացեք սա Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Տաք ջուր խմելու 12 պատճառ, որոնք դուք հաստատ չգիտեիք. օրինակ, որ այն կանխում է թեփի առաջացումը Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Ամենաընթերցված