Ալավերդցու գործով դատական նիստերը անցնում են փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում

Forrights.am-ը գրում է.

Շուրջ մեկ տարի է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ալավերդի քաղաքում հայտնի գործարար Վահագն Աբգարյանի և նույն քաղաքի բնակիչ Վլադիմիր Դավթյանի գործը:

Մեղադրանքններն առնչվում են նրանց համաքաղաքացի 2017 թվականին սպանված Կամո Փիրուզյանի մահվանը: Դատախազությունը հիմնավորված է համարում, որ Աբգարյանը ապօրինի զենք և փամփուշտներ է ձեռք բերել և հանձնել է Վլադիմիր Դավթյանին, կազմակերպելով Փիրուզյանի սպանությունը, ապա կաշառել է Լոռու մարզային քննչական վարչության նախիկին պետ Թաթուլ Շուշանյանին և նույն վարչության երկու քննիչներին, որպեսզի նախաքննությունը վարեն իր օգտին:

Վլադիմիր Դավթյանն էլ համապատասխանաբար, մեղադրվում է որպես պատվերով սպանության կատարող / քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով/: Վահագն Աբգարյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա վստահեցնում է, որ որևէ առնչություն չունի սպանության կազմակերպման և կաշառքի հետ։ Վլադիմիր Դավթյանը չի ժխտում, որ սպանել է Փիրուզյանին, քանի որ վերջինս վիրավորել է իրեն և սպառնալիքներ է տվել, սակայն վստահեցնում է, որ ինքը քիլլեր չի և որ իր համար սա պատվի հարց է։

Ամբաստանյալները դատավարության սկզբից ևեթ վստահեցնում էին, որ իրենց դեմ որևէ ապացույց չկա, իսկ Փիրուզյանի կնոջ ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, հայտնել էր Forrights.am-ին, որ ապացույցները բավարար են, որ գործում կան գաղտնալսումներ, որոնցից հստակ երևում է, որ Աբգարյանը սպանության պատվեր է տվել, ապա կաշառք է փոխանցել քննիչներին:

Ալավերդու բնակիչներն արդեն մեկ տարի է, սպասում են, որ վերջապես կլսեն երկու տարի առաջ ԱԱԾ կողմից իրականացված այդ ձայնագրությունները: Արդեն երկու նիստ է, ինչ դատարանն ապացույցներ է հետազոտում: Ձայնասկավառակները բերել են դատարան, միացրել են, սակայն ոչինչ չի լսվում:

«Վերջին երկու նիստերի ժամանակ՝ մայիսի 8-ին դատարանն անցավ ապացուցների գնահատման փուլին, սակայն, քանի որ գործում կան ձայնագրություններ, որոնք չէին լսվում, նիստը հետաձգվեց, որպեսզի դատարան նոր համակարգիչ բերեն։ Մայիսի 22-ի նիստին արդեն նոր համակարգիչն օգտագործեցին, սակայն կրկին ոչինչ չէր լսվում, և ստիպված եղան նիստը հետաձգել մինչև հունիսի հինգը», — ներկայացնում է Վահագն Աբգարյանի շահերի պաշտպան Հակոբ Ճարոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շիլ աչքով այս նիհար երեխան մեծացել և դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը. Նրա կյանքին հետևում է ավելի քան 3 մլն կին… Հասմիկ Խոջյանի մուտքը «Անհասցե ծնվածները» սերիալ եւ ուրախության պատճառը Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Որ ծաղիկն է ձեզ համապատասխանում՝ ըստ ծննդյան ամսի, և ինչ է այն ասում ձեր մասին Շոկային կադրեր. ինչպես են կանանց գաղութում տանջում բանտարկյալներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՕրական ընդամենը 2 բանանը, չեք էլ պատկերացնում, թե ինչ կարող է անել ձեր օրգանիզմի հետ. անհավատալի է Ինչպես է Իննա Խոջամիրյանը շնորհավորել Սիսիան Սեփանյանի ծննդյան տարեդարձը (լուսանկար) Էս չե՞ս արա...հայտնի դերասանը Նիկոլի հասցեին. խայտառակ բացահայտում Գևորգ Գրիգորյանի մասինDisney-ի աստղին քննադատել են առանց ներքնազգեստի լուսանկարի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱհա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ
Ամենաընթերցված