Ի՞նչ է Ստամ­բու­լյան կոն­վե­նցի­ան. իրա­կա­նու­թյու­նից կտրված քա­րոզ­չա­կան հիս­տե­րիայի բացահայտ ու քողարկված նպատակները

Երեկ «Փաստ» թերթը գրել էր, որ վերջերս տարբեր ձևաչափերով շրջանառվում և փորձ է արվում առանձին բացվածքով ներկայացնել Ստամբուլ յան կոնվենցիան, որը վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին: Իրականում այս նախագծում բավականին մտահոգիչ կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին և այլն:

Նշել էինք, որ իշխանությունները լայն թափով լծված են այս կոնվենցիան առաջիկայում խորհրդարանում վավերացնելուն:

Ստամբուլ յան կոնվենցիայի շուրջ բուռն քննարկումներ կան անգամ տոլերանտ Եվրոպայում, ու արտահայտվում են գրեթե նույն մտահոգությունները, որ ընտանեկան բռնությունների կանխարգելման քողածածկույթի տակ փորձ է արվում «ներդնել» այնպիսի ինստիտուտներ, որոնք հակոտնյա են ավանդական ընտանիքի մասին պատկերացումներին։

Հայկական ընտանիքում կա՞ն սեռական կամ կանանց նկատմամբ այլ բռնության դրսևորումներ։ Իհարկե՝ նման դեպքերը բացառել չի կարելի, մանավանդ, որ նման արատավոր երևույթներ կան աշխարհի բոլոր երկրներում։ Ի վերջո, խոսքը հանցագործության կոնկրետ դրսևորման մասին է, որի դեմ պայքարը նկարագրված է Հայաստանի օրենսդրության մեջ, ու պատկան մարմինները հետևողական պետք է լինեն՝ ընտանեկան բոլոր բռնությունները բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Կարծում եմ՝ այս հարցում կոնսենսուս գոյություն ունի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ու հասարակության միջև։ Մյուս կողմից՝ համացանցում ավելացել են տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության մասին։ Սա ակնհայտ է, ու օբյեկտիվ լինելու համար՝ նկատեմ, որ քարոզչական այս ֆոնը ստեղծվում է ուղղորդված՝ խիստ որոշակի նպատակներով։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են։

Ինչի՞ համար է պետք Հայաստանում ստեղծել «վայրենի» ու «գազազած» հասարակության կերպար, մանավանդ՝ ընտանիքի հայկական մոդելը իր կենսունակությունն ապացուցել է դարեր շարունակ, ու այս օրերին մոլեգնող հիստերիան, մեղմ ասած, աղերս չունի իրականության հետ։

Ակնհայտ է, որ հասարակության մեջ միշտ էլ մարգինալ խմբեր կան, որոնք փորձում են ինքնահաստատվել՝ նման խնիրներ բարձրացնելու միջոցով։ Խնդիրն ամենևին էլ մարդու իրավունքների պաշտպանությանը չի վերաբերում, մանավանդ, որ այս խմբերի մեծ մասն ընդամենը գրանտ ստանալու խնդիր է լուծում։ Մյուս կողմից՝ մարգինալ այս խմբերը երբեմն դառնում են պետության դաշնակիցը, երբ առաջանում է միջազգային պարտավորություններին միանալու հարց։

Ամենևին չեմ պնդում, որ Հայաստանը պետք է ապրի մեկուսի կյանքով, ավելին՝ կարևորում եմ, որ Հայաստանը հնարավորինս ինտեգրված լինի միջազգային իրավաօրենսդրական համատեքստին։ Մյուս կողմից՝ ամենևին այն կարծիքին չեմ, որ միջազգային պարտավորություններ պետք է ստանձնել՝ առանց դրա հետևանքները հաշվարկելու։ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կոնսենսուս գոյություն չունի անգամ Եվրոպայում, մասնավորապես՝ այդ հարցը բուռն քննարկումների տեղիք էր տվել ԵԽԽՎ վերջին նստաշրջանում։

Կարծում եմ՝ ամենևին կարիք չկա Հայաստանի հասարակությանն արհեստականորեն նախապատրաստել այս կոնվենցիայի ընդունմանը։ Բազմաշերտ ու բովանդակային քննարկումներ, անշուշտ, պետք են, հնարավորինս կոմպակտ ու իրազեկ, իրավասու շրջանակներում, սակայն ոչ մանիպուլ յատիվքարոզչական նպատակներով;

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված