«Մուլտի Ագրոն» շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ «ժամանակ» օրաթերթն ապատեղեկատվություն է տարածել

Արգիշտի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ապատեղեկատվությունը անմիջապես հերքել է պետք, քանի որ այն թյուրիմացության պատճառ է դառնում, ինչն էլ կարող է խուճապ առաջացնել։ Պատկերացրեք այն հազարավոր աշխատակիցների արձաքանքը, երբ նրանք կարդում են «Ժամանակ» օրաթերթի այն հոդվածը, որտեղ ասվում է, թե «Մուլտի Ագրոն» կսննկանա՞, թեկուզ հարցականով։
Նման ապատեղեկատվությունը ուղղակի խոսում է անբարեխիղճ, անփույթ աշխատանքի մասին։
Այն ընկերությունը, որի սննկացման մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը, իրականում ավելի է ընդլայնում իր գործունեության սպեկտորը, ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվում, ու ավելի քիչ հողեր են անմշակ մնում։ «Մուլտի Ագրոն» ղեկավարվում է Ռոզա Ծառուկյանի կողմից, ով չնայած իր պատկառելի տարիքին, մեծ եռանդով անում է այն ամենը, ինչը նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։
Օրաթերթի ապատեղեկատվության պատճառները վաղ թե ուշ ջրի երես են դուրս գալու, ու այդ ժամ բոլոր նրանք, ում «մատը խառն է» ապատեղեկատվություն տարածելու այս անհաջող փորձին, անպայման պատասխան են տալու ժողովրդի առաջ։ Չնայած շատերի չարակամությանը՝ «Մուլտի Ագրոն» շարունակում է իր բնականոն գործունեությունը, զարգանում ու բարգավաճում է։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված