Պարգևավճարների մեխանիզմները հստակ չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում շատ է խոսվում գերատեսչություններում տրվող պարգևավճարների մասին, որոնք պետական ապարատի աշխատակիցների շրջանում կուլիսային դժգոհությունների պատճառ են դարձել: Բանն այն է, որ գերատեսչություններում պարգևավճարները տրամադրվում են անհասկանալի սկզբունքով՝ ըստ «շեֆերի» նախասիրության և անհատական մոտեցման:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, առ այսօր չկա չափման հստակ մեխանիզմ, թե որ աշխատակցին ինչ չափի պարգևավճար է հասնում, որին չի հասնում:

Նախարարները, որ պես կանոն, դրանք տրամադրում են աշխատակազմերի ղեկավարների հետ քննարկման արդյունքում, ինչը շատ աշխատակիցներ ուղղակի սուբյեկտիվ են գնահատում:

Ըստ էության, չի օգնում նաև փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Ի դեպ, օրերս տեղեկություններ էինք ստացել, որ կառավարությունը հրաժարվել է այդ համակարգից: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ «Mulberry» համակարգը գործում է, դրա աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի էլ եղել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված