«Որտեղ մարդկային հոսքը շատ է, վերահսկման գերխնդիր կա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շոգ եղանակը ստիպում է ավելի զգոն լինել, հատկապես սնունդ գնելիս: Ուշադրություն դարձնել շուտ փչացող ապրանքների՝ կաթնամթերք, ձու, հաց, միս և այլն, պահպանման ջերմաստիճանային պայմաններին, մակնշման ամսաթվերին, սանիտարահիգիենիկ պայմաններին և ոչ միայն: Սա «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի առաջին հորդորն է մեր սպառողներին: «Փաստի» հետ զրույցում նա նշում է՝ խնդիրներ կան բոլոր ոլորտներում: Սպառողները դժգոհում են ջրանջատումներից, ջրի որակից, ահազանգում են կրթական և առողջապահական ոլորտներում առկա բացերի մասին: Ընդ որում, սա ամբողջական ցանկը չէ:

«Որտեղ մարդկային հոսքը շատ է, վերահսկման գերխնդիր կա: Սպառողները պետք է ուշադրություն դարձնեն այն ապրանքներին, որոնք շուտ են սպառվում և միևնույն ժամանակ շուտ փչանում՝ հացամթերք, ձկնամթերք և այլն: Օրինակ՝ խնդրահարույց է այն, որ ձուն չի պահպանվում սառնարանում: Սա շուտ փչացող ապրանք է: Այն պիտի սառնարանում, ջերմաստիճանային հատուկ պայմաններում պահվի:

Մտնում ես խանութ, տեսնում՝ ուղղակի տուփերով դրված է դարակի վրա: Նույնը նաև պիցցայի և աջարական խաչապուրիների խմորների դեպքում: Ճիշտ է՝ դրանք պահպանում են կիսասառնարանային պայմաններում, բայց ոչ այն ջերմաստիճանի տակ, որն անհրաժեշտ է: Շատ են դեպքերը, երբ չեն պահպանվում հիգիենայի կանոնները. շորերով սրբում են դանակները, որոնցով պանիր կամ երշիկ են կտրում, վստահ չես՝ դրանք լվացվա՞ծ են, թե՞ ոչ, կամ էլ մինչև այդ ի՞նչ են սրբել դրանցով:

Խնդիրները շատ են, համատարած: Ուղղակի փոքր խանութների դեպքում կա մեկ առավելություն. իրենք ապրանքները փոքր խմբաքանակով են ստանում և արագ սպառում, իսկ մեծ խանութներում ապրանքները ստանում են մեծ խմբաքանակով, պահեստավորում: Եղել են դեպքեր, երբ ապրանքների ժամկետները փոխում են և որպես թարմ ապրանք վաճառում: Փողոցային առևտուրը ևս շարունակում է խնդիր մնալ: Հատկապես այս շոգ եղանակին, արևի տակ վաճառում են մրգեր, բանջարեղեն: Ուլտրամանուշակագույն ճառագայթները ներթափանցում են մրգերի մեջ, և ինչքան էլ լվանաս, փորձես պահպանել, շուտ է փչանում: Սպառողները փողոցում վաճառվող ապրանքը չպետք է գնեն, սակայն երբ ահազանգում ենք, ասում ենք, որ այդ ապրանքների որակի հետ կապված խնդիր կա, իրենք պատճառաբանություն ունեն՝ ասում են, որ այդ դեպքում կարողանում են ապրանքն ավելի մատչելի գնով ձեռք բերել», - նշում է Չիլինգարյանը:

Նա ասում է՝ այս պահին շուկայում կա գնաճ և, առանց հետազոտությունների թվեր ներկայացնելու, բերում է սեփական օրինակը: «Ձեռքի հեղուկ օճառը, որը ձեռք էի բերում 250 դրամով, այսօր գնել եմ 270 դրամով: Ինչպես գիտեք, հունվարի մեկից 800 անուն ապրանքի դեպքում բավականին գնաճ է գրանցվելու, որը շոշափելի կլինի մեր քաղաքացիների համար: Հիմա էլ կան ապրանքներ, որոնք ամենաքիչը 10, 20 դրամով թանկացել են», - տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք տնտեսական մրցակցության կոմիտեին և տարբեր շուկաների վերահսկողության խնդրին: «Գնային քաղաքականության խախտումներով, ոչ հավասար պայմաններով մրցակցությամբ (և ոչ միայն) զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կարող է սահմանել վարչական տուգանքներ, նախազգուշացումներ, գործունեության կասեցում և այլն:

Այս առումով ունենք օրենքի բացեր, որոնք լայն հնարավորություններ չեն տալիս տեսուչներին, որպեսզի գնան, տեղում ուսումնասիրեն, գնահատեն, կանխարգելեն, փորձանմուշներ վերցնեն, գուցե նաև որոշակի առումով արգելեն: Բացի դա, ունենք ռեսուրսների, դաշտի կարգավորման և լուրջ վերահսկման, հետևողականության խնդիրներ: Նրանք չեն կարող ամեն ամիս գնալ և վերահսկողություն իրականացնել: Դա կարող են անել վեց ամիսը կամ տարին մեկ անգամ: Իսկ այդ միջանկյալ ժամանակահատվածում ով ինչ ուզում, անում է: Հանձնաժողովը գնում է միայն հասցեական բողոքների հետևից:

Օրենքը թույլ չի տալիս գնալ պրոֆիլակտիկ ստուգումների, այսինքն պետք է լինի կոնկրետ ահազանգ կամ էլ թիրախավորված ստուգումներ իրականացվեն ինչ-որ ապրանքի շուկայում», - եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված