Ճապոնիայում 2018 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ երկու հանցագործ Է մահապատժի ենթարկվել

Ճապոնիայում օգոստսի 2-ին երկու դատապարտյալներ են կախաղան բարձրացվել երկրի արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի հրամանով: Մահապատժի ենթարկվածների անունները եւ այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Վարչապետ Սինձո Աբեի ներկայիս կառավարության օրոք ի կատար Է ածվել արդեն 38-րդ մահվան դատավճիռը: Անցյալ տարի, մասնավորապես, Ճապոնիայում կախաղան են բարձրացվել «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի 13 զինյալներ եւ ղեկավարներ: Նրանք մահապատժի են ենթարկվել մի շարք սպանությունների կազմակերպման համար, ներառյալ գազային գրոհը Տոկիոյի մետրոյում 1995 թվականի մարտին, երբ զոհվեց 13 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված