Իշխանությունները չեն վերահսկում մեդիադաշտը. մեդիափորձագետ

Եթե նախկինում միայն նախընտրական շրջանում էր լրահոսը խիստ քաղաքական, ապա վերջին շրջանում քաղաքական լրահոսն անընդհատ է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ այսօր տեղեկատվական հոսքերն ավելի շատ են, քան դրանց սպառումը:

«Հեղափոխական Հայաստանում քաղաքական և հասարակական քննարկումների հիմնական հարթակը դարձավ «Ֆեյսբուքը»: Այդ ընթացքում «Ֆեյսբուք» 200.000-ի ներհոսք եղավ: Ինչ-որ պահի 1,5 մլն էր հասնում ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը: Բայց արդեն երկար ամիսներ է «Ֆեյսբուքը» չի աճում Հայաստանում, նույնիսկ նստվածք է տալիս՝ նվազման միտում կա: Հիմա արդեն ակտիվ օգտատերերը մոտ 1 մլն 200 հազար են»:

Մեդիափորձագետը նշեց, որ դա հիմնականում երիտասարդության հաշվին է, քանի որ մեծ թվով երիտասարդներ «Ֆեյսբուքից» արտագաղթում են ավելի քիչ քաղաքականացված հարթակներ: Սամվել Մարտիրոսյանը նաև նշեց, որ մեդիադաշտը դադարել է լինել վերահսկելի իշխանությունների կողմից, որի հետևանքով ձևավորվել են անկառավարելի կառավարական հոսքեր: Իսկ դա բերում է նրան, որ քաղաքական ուժերը ստիպված են հենց մեդիադաշտում իրար դեմ պատերազմ վարել:

 

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված