Բիգ Բեն. 150 տարի ճշգրտության էտալոն

Բոլորը գիտեն, թե ինչ է Բիգ Բենը: Այնուամենայնիվ, իրականում շատ քիչ մարդիկ դրա մասին ճշգրիտ տեղեկատվություն ունեն: Բիգ Բենը զանգ է, որը գտնվում է Լոնդոնի Վեստմինստերյան պալատի աշտարակի մեջ:

Բայց ամենօրյա կյանքում այդպես կոչում են նաև նույն աշտարակում գտնվող ժամացույցը և բուն աշտարակը։ Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ Բիգ Բենի պատմությունը իրականում այնքան էլ հին չէ և 150 տարուց էլ քիչ է:

Այնուամենայնիվ, չնայած այդ «երիտասարդ» տարիքին, այդ ժամացույցը դարձել է ճշգրիտ ժամանակի հիմնական ցուցանիշ ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ նաև ողջ աշխարհում:

Հենց Բիգ Բենի կողմից ներկայացված ժամանակն է համարվում Երկիր մոլորակի ժամանակի ստանդարտ, և բոլոր մյուս երկրները հաշվում են

իրենց ժամանակը՝ ելնելով այդ ժամանակից: Այսպիսով, Ամանորի մասին բոլորը տեղեկանում են Վեստմինստերյան պալատի աշտարակի զանգերով։

Օգտագործելով ВВС հեռուստաալիքի հաղորդակցային ցանցերը՝ Բիգ Բենը թույլ է տալիս ամբողջ աշխարհի մարդկանց ստուգել իրենց ժամացույցի ճշգրտությունը և ուղղել ժամը՝ բերելով դա մեկ «հայտարարի»: Բիգ Բենի պատմությունը սկսվում է 1859 թվականից:

Այն ժամանակ անգլիացի ճարտարապետ Օգաստես Պյուժինի կողմից կառուցվել է աշտարակ: Նույն թվականին, մայիսի 31-ին, գործարկվել է աշտարակի վրայի ժամացույցը: Աշտարակի բարձրությունը, եթե հաշվի առնենք նաև նետաձև ծայրապատյանը, 96 մետր է:

Ժամացույցը 55 մետր բարձրության վրա է գտնվում: «Բիգ Բեն» անունը այն ստացել է աշտարակը կառուցող վարպետի մականունից:

Նրա անունն էր Բենջամին Հոլլ, իսկ մականունը Բիգ Բեն՝ Մեծ Բեն: Այնուամենայնիվ, այս անվան ծագման մեկ այլ տարբերակ ևս կա, ըստ որի, այն տրվել է հայտնի բռնցքամարտիկ Բեն Քաունթի պատվին:

Բիգ Բենի ժամացույցի մեխանիզմը աշխատում է շատ մեծ ճշգրտությամբ և դրանով անգամ գերազանցում է նույնիսկ ժամանակակից ժամացույցներին, և սա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեխանիզմը ենթարկվում է շրջակա միջավայրի՝ անձրևի, ձյան, քամու ազդեցությանը: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ժամացույցի այս ճշգրտությունը կատարյալ չէ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ժամացույցը շատերի համար ճշգրիտ ժամանակի չափանիշ է, այն մշտապես ստուգվում և ճշտվում է Գրինվիչի աստղադիտարանի ատոմային ժամացույցի հետ:

Բիգ Բեն ժամացույցի ուղղման եղանակը մնացել է անփոփոխ ավելի քան մեկուկես դար: Այս մեթոդը առաջարկել է ժամացույցի պահապանը: Բանն այն է, որ ժամանակին նա ճոճանակի վրա է դրել մեկ պեննիանոց մետաղադրամ և հայտնաբերել, որ դրա պատճառով ժամացույցը սկսել է օրական 2,5 վայրկյանով արագ աշխատել

Այս մեթոդը կիրառվում է նաև մեր օրերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշտարակը ռմբակոծվել էր, իսկ ժամացույցը մասնակիորեն վնասվել, ինչը և բացասական ազդեցություն է ունեցել դրա ճշգրտության վրա:

Այժմ Բիգ Բենը Մեծ Բրիտանիայի ամենակարևոր այցեքարտերից մեկն է, այդ երկրի մասունքը և այժմ էլ պատասխանատու է համաշխարհային ժամանակի հաշվարկի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Oratert.am-ը

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված