Գագիկ Ծառուկյանի կողմից բերված օրինակն ուսուցողական էր, թե ինչպես է պետք աշխատել ներդրողների հետ

Արտակ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր ԲՀԿ առաջնորդի՝ խորհրդարանում հնչեցրած միտքը, կապված վերջերս քաղաքապետի, գլխավոր ճարտարապետի և ԱՄԷ-ից ժամանած ներդրողների հանդիպման հետ, կարծես թե խաթարել է ոմանց անդորը, ինչ-որ նյարդային ջղաձգումներ են նկատվում: Խոսքը վերաբերվում էր նրան, որ այդ հանդիպման արդյունքում ներդրողները հեռացել են և սառեցրել Երևանի հետ կապված իրենց ներդրումային ծրագրերը: ԱՅդ հայտարարությունից հետո, քաղաքապետարանի մամուլի խոսնակը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ, անդրադառնալով այդ հարցին ինչ-որ անհասականալի ու անտրամաբանական մեկնաբանություններ ու հայտարարություններ արեցին: Անլուրջ է համաձայնեք, նախ ասում են, որ գործնական առաջարկ չեն ստացել, հետո թե բա հանդիպումը կիրակի օրով էր, հետո թե բա Կենտրոնում էին հող ուզել մենք չունեինք և նմանատիպ անհասկանալի ու անլուրջ մեկնաբանություններ: Եվ հետո, Ծառուկյանի բերված այդ օրինակը ուսուցողական բնույթ ուներ, այսինքն ասել կուզի, պետք է ոլորտի պատասխանատուները սովորեն, թե ինչպես է պետք աշխատել ինվեստոների հետ, ինչ նախորոք մշակված ծրագրերով է հարկավոր նրանց գրավել, որը սակայն այդ դեպքում չէր արվել, իսկ արդյունքը կոնկրետ այս դեպքի հետ կապված, արդեն պարզ է՝ զրո: ԱՅս հայտարարությունը, ավելի ճիշտ կլինի ասել բարի խորհուրդը, փոխանակ ի գիտություն ընդունեին, այսպես ասած սրերով փորձեցին դիմավորել և հարցին անդրադառնալուց որոշ պատգամավորենր անգամ չզլացան, շեղվեցին հարցի բուն էությունից: Մասնավորապես պատգամավորներից մեկը անդրադառնալով Արարատի մարզում կառուցվելիք Սիլիցիումի գործարանին, որում կատարվել է շուրջ 1 միլիարդ ներդրում, ասեց, թե քաղաքին երկրորդ գործարանը չափից շատ է: Չեմ կարողանում տրամաբանության մեջ տեղավորել այս արտահայտությունը, քանզի այդ գործընթացի տնտեսական բաղադրիչից զատ, աշխատատեղեր կստեղծվեն, սոցիալական վիճակը բնակչության ևս կբարելավի, իսկ ցանկացած պատգամավոր իր առաջնային հիմնահարցերից պետք է դարձնի այդ հանգամանքը: Սակայն երբ դու անձնական ամբիցիաների պատճառով փորձում ես վատաբանել նախագիծը, ինչ ասեմ, թող քեզ ընտրած ժողովուրդը քո գործունեության գնահատականը տա, քանզի այն մեջբերումները գործարանի հետ կապված որոնք արվեցին, ֆանտաստիկայի ժանրից էին, ողջ խնդիրը կայանում էր նրանում, որ հողի նշանակությունը, տեսակն էր պետք փոխել արոտավայրից արտադրականի, մնացած էկոլոգիական բաղադրիչները պահպանված են, այն էլ բարձր մակարդակով, դրա մասին խոսելը դեմագոգիա է, ոչ ավելին: Անվիճելի է այն փաստը, որ ներդրումային միջավարի բարեկլավմանն ուղված միջոցառումների տեսանկյունից Գագիկ Ծառուկյանն ամենալավն է պատկերացնում իրավիճակը և հենց դրա պատաճառով է նաև, որ ԲՀԿ-ն խորհրդարանում օրինագծեր է մշակում, որպեսզի այդ միջավայրն ավելի դյուրին և գրավիչ դարձնի, սակայն այս դեպքում ևս իշխող խմբակցությունը արհեստական պատնեշ է ստեղծում այդ օրինագծերի դեմ, որպեսզի հետագայում իրենդ դա ներկայացնեն, անունն էլ դուրս գա, թե դա իրենք են մտածել:
ԱՅս ոչ կառուցողական և ինչ-որ տեղ նաև էգոիստ մոտեցումները ոչ մի տեղ չեն տանելու պետությունը, համենայնդեպս ոչ դրական առումով, փոխանակ բարի խորհուրդները լսեն և եզրակացություններ անեն դրանցից, հակառակն են անում:
Տեսեք, այս միջադեպը ևս կպարզաբանվի, էլի վստահ եմ, որ դիլետանտության և անհտևողականության արդյունքում է այս խնդիրը ծագել, Ծառուկյանը հենց այդ անթույլատրելի դրսևորումները բացառելու համար է նաև, որ փորձում է ոլորտում առկա բացերի մասին խոսել, ի վերջո նրա կողմից իրականացված գործունեությանը ծանոթ լինելով պետք է փաստել, որ բացի լավից ու դրականից, Ծառուկյանն այսքան ժամանակ այլ դրսևորմամբ չի հանդես եկել: Սա պետք է ազդակ լինի բոլոր նրանց, ովքեր փորձում են զուտ ոմանց հաճոյանալու համար, պետության համար կարևոր հիմնախնդիրները քողարկել: Ուշքի եկեք, վերադարձեք ռացիոնալության դաշտ ու ամեն ինչում վատը մի տեսեք, մենք բոլորս ենք լծված մեր երազած պետությունը կառուցելու գործին, եթե միմյանց չենք աջակցելու, գոնե չխանգարենք էլ:

Հ.Գ. Իմիջայլոց, այն ջանասիրությամբ, որ այսօր «Իմ քայլի» պատգամավորները լծվել էին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մեկնաբանելու գործին, նույն ջանասիրությամբ, եթե ականջալուր լինեին երիտասարդների կոչերին՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կազմակերպելու կոչերին, ապա այսօր այդ քաշքշուքն ու ձերբակալությունները միգուցե և չլինեին: Ուզում եմ ասել, որ ձեր էներգիան ու ներուժը, ճիշտ կերպով օգտագործեք, ի վերջո պատգամավոր եք կոչվում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված