20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա

Իդեալական կազմվածք ունենալ երազում է յուրաքանչյուրը: Հայտնի է, որ դրա համար անհրաժեշտ են ֆիզիկական ծանրաբեռնվածություն և պլանավորված սնունդ: Բոլոր նրանց համար, ովքեր այս պահին զբաղված են նիհարելով, այս 20 մթերքները կդառնան երջանիկ գտածո: Եվ դա ամենևին էլ միֆ չէ:

Այս մթերքներն օգնում են արագացնել նյութափոխանակությունը և դուրս բերել օրգանիզմից ավելորդ հեղուկը, կարգավորում մարսողությունը: Դրանք բոլորը նպաստում են ճարպերի այրմանը:

1. Կաթնաշոռ, կեֆիր, յոգուրտ։ Կալցիոտրոլը հորմոն է, որն օգնում է բջիջներին ազատվել ավելորդ ճարպից և այն առկա է կաթնամթերքներում: Ոչ յուղոտ կաթնամթերքները գտածո են բոլոր դիետա պահողների համար: Դրանք պարունակում են շատ սպիտակուցներ, իսկ սպիտակուցային ուտելիքները պետք է կազմեն նիհարել ցանկացողների հիմնական սննդակարգը:

2. Իմբիր։ Եթերային յուղերը, որոնք պարունակվում են իմբիրում, նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը: Դա օգնում է օրգանիզմին ծախսել ավելի շատ էներգիա, այրել ճարպային բջիջները: Այն նաև լավ ազդեցություն է ունենում մաշկի վրա:

3. Կաղամբ։ Կերեք բոլոր տեսակի կաղամբները, դա շատ օգտակար է նիհարելու համար: Սպիտակ, գունավոր կաղամբ և բրոկոլի, բոլոր տեսակները լավ են: Կաղամբը պարունակում է շատ մանրաթելեր, իսկ դրանք օգնում են օրգանիզմից դուրս բերել բոլոր ավելորդ նյութերը: Այն նաև շատ քիչ կալորիաներ է պարունակում:

4. Վարունգ։ Քիչ կալորիաներ, շատ ջուր. ահա թե ինչն է կարևոր վարունգի մեջ: Այն խոնավացնում է օրգանիզմը ներսից և հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր մշտապես մարզվում են: Նիհարելու համար պետք է խմել շատ հեղուկ, օրգանիզմը հագեցնել հեղուկով, և վարունգը հիանալի լուծում է այդ խնդիրը:

5. Դարչին։ Դարչինը իջեցնում է շաքարի քանակը արյան մեջ և դա օգնում է ճարպերի կուտակմանը: Ավելացրեք դարչին ըմպելիքների մեջ` թեյ, սուրճ, նույնիսկ կեֆիր:

6. Գրեյպֆրուտ։ Այն պարունակում է մեծ թվով C վիտամին և իջեցնում է ինսուլինի քանակն արյան մեջ: Եթե ուզում եք, որ գրեյպֆրուտն օգնի ձեզ ազատվել ճարպերից, կերեք այն դառնահամ թաղանթով: Հենց դրանում են պարունակվում ճարպերը այրող հիմնական նյութերը:

7. Կանաչ թեյ։ Կանաչ թեյը տաքացնում է օրգանիզմը, նպաստում սննդի արագ մարսողությանը: Նատուրալ թիամինը, որը կա կանաչ թեյում, օգնում է ոչ միայն այրել մաշկի ներքո գտնվող ճարպերը, այլ նաև ներքին օրգանների շուրջ կուտակվող ճարպը:

8. Ջուր։ Ջուրն օգնում է չափից շատ չուտել և օրգանիզմից դուրս է բերում աղերը: Որքան շատ եք ջուր խմում, այնքան հեշտ եք նիհարում, սա պետք է միշտ հիշել:

9. Ազնվամորի։ Ի տարբերություն այլ հատապտուղների՝ ազնվամորին պարունակում է շատ քիչ կալորիաներ, նպաստում ստամոքսահյութի արտադրմանը: Այն օգտակար է ուտել սնվելուց հետո:

10. Մանանեխ։ Կծու ուտելիքը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը: Օգտակար է ուտել միսը և ձուկը մանանեխով, ավելացնել այն աղցանների վրա:

11. Նարինջ։ Նարինջը հարուստ է մանրաթելերով, դրա շնորհիվ հեշտ է արագ կշտանալ: Բոլոր ցիտրուսային մրգերը եթերային յուղերի և ֆլավոնոիդների շնորհիվ ստեղծում են լավ պայմաններ ճարպերի այրման համար:

12. Նուշ։ Նուշը մարսվում է օրգանիզմի կողմից 40 տոկոսով: Մնացած ճարպերը, որոնք մտնում են նրա բաղադրության մեջ, չեն մարսվում: Յուրացվում է միայն սպիտակուցը:

13. Ծովաբողկ։ Ծովաբողկը, ինչպես մանանեխը, շատ օգտակար է բարդ սննդամթերքի մարսողության համար:

14. Լոբի։ Լոբին պարունակում է շատ սպիտակուցներ, իսկ սպիտակուցային ուտելիքն այն է, ինչ պետք է նիհարելու համար:

15. Կոկոս։ Կոկոսի հյութը ոչ միայն լի է օգտակար միկրոտարրերով, այլ նաև ուժեղացնում է մարսողական գործընթացը:

16. Արքայախնձոր։ Օգնում է արագ հագենալ, բարձրացնում է ստամոքսահյութի ակտիվությունը: Նիհարելու համար լավագույն դեսերտներից մեկն է:

17. Պապայա։ Այս միրգը հիանալիորեն ճեղքում է լիպիդները: Օգտագործեք այն ուտելուց առաջ և հետո: Դրանում պարունակվող ֆերմենտները կօգնեն ձեզ նիհարել:

18. Կարմիր գինի։ Կարմիր գինին պարունակում է ռեսվերատոլ ֆերմենտը, որը դանդաղեցնում է ճարպի առաջացումը: Ուտելուց հետո կես բաժակ կարմիր գինի շատ օգտակար է:

19. Խնձոր և տանձ։ Մաքրում են աղիները, արագորեն հագեցնում են մանրաթելերի շնորհիվ, պարունակում են քիչ կալորիաներ:

20. Վարսակ։ Օգտակար է ստամոքսի և աղիների համար, իսկ ճարպերի այրման համար շատ կարևոր է օգտագործել այնպիսի սնունդ, որը կարգավորում է դրանց աշխատանքը:

 

Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference
website by Sargssyan