Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում

Դուբլինի քաղաքային խորհուրդը պատրաստել է առաջարկություն գրող Ջեյմս Ջոյսի (1882-1941) եւ նրա կնոջ՝ Նորա Բեռնաքլի աճյունները Ցյուրիխից Իռլանդիայի մայրաքաղաք տեղափոխելու մասին։ Այս մասին տեղեկացրել է The Irish Times թերթը՝ ճշտելով, որ քաղաքապետի հավանությունից հետո միջնորդությունը կուղարկվի մշակույթի, արվեստի եւ գելյան շրջանների հարցերի նախարարություն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Առաջարկի նախաձեռնողները՝ խորհրդականներ Դերմոթ Լեսեյը եւ Փադի Մակքարթանը, հարցում կատարելով Ջոյսի կենսագիրներին, եկել են այն եզրահանգման, որ գրողը ցանկություն է հայտնել վերջին հանգրվանն ունենալ հայրենի քաղաքում։ Մտահղացումն այն է, գրում է պարբերականը, որ աճյունի վերամփոփումը զուգադիպի Ջոյսի կուլտային «Ուլիս» վեպի լույսընծայման հարյուրամյա հոբելյանին, որը նշվելու է 2022 թվականի փետրվարին։ «Նա Իռլանդիայի գլխավոր գրողն է։ Եվ Իռլանդիայի շահերից կբխեր նրա աճյունը հայրենի հող վերադարձնելը»,- ասել է Լեսեյը։

Ջոյսի աճյունը Դուբլինում տեղափոխելու գաղափարը նոր չէ եւ երկար տարիներ գրականագետների ու «Ուիլիսի» հեղինակի բազմաթիվ երկրպագուների շրջանում վեճերի պատճառ է եղել: Ի տարբերություն մյուս իռլանդացի մեծագույն գրող Ուիլյամ Բաթլեր Յեյթսի, որը ժամանակին էր «ընտրել» վայրը, որտեղ կցանկանար ննջել, եւ անգամ իր հուշարձանի համար տապանագիր էր գրել, Ջոյսն այս կապակցությամբ հստակ ցուցումներ չի թողել: Այս հանգամանքը «հետմահու նախապատվությունների» լայն մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այսպես՝ գրականության շատ փորձագետներ համոզված են, որ հայրենի Դուբլինի հանդեպ գրողի վերաբերմունքը հակասական էր՝ կարոտաբաղձային սիրո եւ քամահրանքի խառնուրդ:

Գրողը Իռլանդիան ընդմիշտ լքել է 20 տարեկանում, ապրել է Փարիզում, Հռոմում, Տրիեստում, Ցյուրիխում: «Ուիլիս» վեպը, որը Ջոյսը գրել է 2014-1921 թվականներին, համարվում է մոդեռնիստական գրականության գագաթնակետը: Այն համադրում է ահռելի քանակությամբ ոճաբանական հնարքներ, պատմական, մշակութային, փիլիսոփայական ենթատեքստեր: Դրանից բացի, «Ուիլիսը» Դուբլինով յուրատեսակ ուղեցույց է. վեպում քաղաքը նկարագրված է մանրակրկիտ ճշգրտությամբ: «Եթե հանկարծ Դուբլինը անհետանա հողագնդից, այն հնարավոր կլինի վերականգնել իմ ստեղծագործություններով»,- մի անգամ ասել է Ջոյսը:

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan